Հանրահայտ Victoria’s Secret ամերիկյան ֆիրման ստեղծել է ոսկեկար կրծկալ, որն արժե 2 մլն դոլար: Ներքնազգեստը զարդարված է թանկարժեք քարերով, այդ թվում՝ ադամանդներով, սապֆիրներով, տոպազներով: Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, թանկարժեք ներքնազգեստի ստեղծման վրա աշխատել են Mouawad ընկերության ոսկերիչները: Victoria’s Secret-ն արդեն բարձրաձայնել է այն մոդելի մասին, որը պետք է ցուցադրի ներքնազգեստը: Դա ամերիկացի դերասանուհի եւ մոդել Լիլի Օլդրիջն է:
«Առավոտ» օրաթերթ
06.11..2015