Մի քանի տարի առաջ «Բարաբաս» պրոդյուսերական կենտրոնը՝ «AFS Գրան պրի» անիմացիոն ստուդիայի հետ միասին հայտարարեց կազակների մասին հանրահայտ ուկրաինական մուլտֆիլմի շարունակության մասին: Իսկ բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ այդ նախաձեռնությունը ստանձնել է Megogo վիդեոսերվիսը: Վերջինս արդեն փոխհամաձայնության է եկել «Ուկրաինֆիլմի» հետ, որը իր վրա է վերցնելու ֆինանսական հարցերը: Ֆիլմի նոր սեզոնը եթեր կգնա 2016-ին, եւ կազակներն էլ ֆուտբոլ կխաղան՝ ինչը կապված է ֆուտբոլի «Եվրո- 2016»-ի եզրափակչի հետ:
«Առավոտ» օրաթերթ
06.11..2015