Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է կարեւոր ոտքերի մերսումը

Նոյեմբեր 07,2015 11:00

Մերսումը կատարյալ տարբերակ է, եթե դուք ուզում եք հանգստանալ, քանի որ վաղուց արդեն ապացուցված է, որ այն դրական ազդեցություն է թողնում մարմնի օրգանների պատշաճ գործունեության եւ առողջության վրա: Հանգստացնող մերսումը հանդես է գալիս նաեւ որպես պաշտպանիչ միջոց:

Ոտնաթաթերի վրա գտնվող տարբեր կետեր կապված են մարդու տարբեր օրգանների հետ: Փաստորեն, այդ կետերը ներկայացնում են ամբողջ մարմնի «քարտեզը»: Դա է պատճառը, որ ոտքերը մերսելը, հատկապես քնելուց առաջ, կարեւոր եւ, իհարկե, շատ օգտակար է առողջության համար: Ահա՛, թե ինչ դրական ազդեցություններ է ունենում մերսումը.
Բարելավում է քունը, լավ է մաշկի ու մկանների համար, բարելավում է արյան շրջանառությունը, պահպանում է մարմնի օրգանների պատշաճ գործունեությունը, բարելավում է քրտնարտադրությունն ու արյան հոսքը դեպի հյուսվածքներ, վերացնում է ճարպը, կարգավորում է նյութափոխանակությունը եւ մարսողությունը, կանխում եւ բուժում է շատ ախտանիշներ, ինչպիսիք են սթրեսը, ասթման, գլխացավը, միգրենը, փորկապությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոտքերի կարճ մերսումը (յուրաքանչյուր ոտքը 5 կամ 10 րոպե) քնելուց առաջ բարելավում է քնի որակը՝ նվազեցնելով անքնությունը: Բուժման ավելի լավ արդյունքի հասնելու համար մերսումը պետք է տեւի 10-15 րոպե:
Healthy Food Team. Com-ը զգուշացնում է, որ մերսման ժամանակ ցանկալի է օգտագործել համապատասխան յուղեր կամ լոսյոններ, որոնք եւս դրական ազդեցություն են ունենում բուժման վրա:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
06.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30