Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական կործանված Airbus A321 ինքնաթիռի սեւ արկղերի վերլուծությունը ցույց է տվել, որ ինքնաթիռում պայթյուն է եղել: Այս տեղեկությունը հաղորդել է «Independent»-ը:
Նշված է, որ հետաքննությանը մոտ կանգնած մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, բացահայտել է, թե սեւ արկղերում տեղադրված ձայնագրիչների վերլուծությունները ցույց են տվել, որ պատահարը չէր կարող տեխնիկական սխալի կամ աշխատակազմի պատճառով լինել:
Պաշտոնյան նաեւ ասել է, որ ձայնագրությունում թռիչքի ընթացքում հստակ լսվում է պայթյունի ձայն, իսկ շարժիչը շարքից դուրս եկել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ