Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԲՀԿ Վարդենիսի, Մարտունու, Գավառի, իսկ օրվա երկրորդ կեսին՝ Երեւանի Նուբարաշեն եւ Նոր Նորք համայնքների ԲՀԿ խորհրդի անդամների եւ բնակիչների հետ։
ԲՀԿ ներկայացուցիչների քարոզչական խմբերը հանրությանը ներկայացրել են սահմանադրական առաջարկվող փոփոխություններն ու պատասխանել քաղաքացիների հարցերին։ Մասնավորապես, հանրությանը հետաքրքրում էին քաղաքական մենաշնորհի, ընտրությունների երկրորդ փուլի, արդարադատության համակարգի, ինչպես նաեւ՝ ընդդիմության լիազորություններին առնչվող հարցեր։
ԲՀԿ պատասխանատուները ներկայացրել են նաեւ կուսակցության դիրքորոշումը երկրի սոցիալ-տնտեսական եւ արտաքին քաղաքական օրակարգի խնդիրների վերաբերյալ։
ԲՀԿ մամուլի ծառայություն