«Բաղանիսում կրակոցների թիվը երեկ ավելացել է, սակայն հայ դիրքապահների խելամիտ գործողությունների շնորհիվ իրավիճակը վերահսկելի է: Հայկական զինված ուժերը շարունակում են վստահորեն պահպանել սահմանային անվտանգությունը»,- ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե որքանով է տեղին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանային խախտումների վերաբերյալ անհասցե գնահատականներ է տալիս, Օհանյանը պատասխանեց, որ Հայաստանն ամբողջությամբ վստահում է համանախագահներին եւ գտնում, որ առանց Մինսկի խմբի համանախագահների իրականացրած գործողությունների, թեկուզ հարաբերական խաղաղության պայմաններում, չէինք կարողանա հրադադարի պայմանների պահպանում իրականացնել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում