Այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը որեւէ նույնիսկ աննշան առաջընթաց չի գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իրավունք եւ հիմք չունի հակամարտության կարգավորման հարցով խորհուրդ տալ կամ առաջարկ ներկայացնել այլ կազմակերպություններին: Այս հայտարարությունը «Trend»-ին հետ զրույցում արել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:
Հիշեցնենք, որ Ուորլիքն այսօր «Թվիթեր»-ի իր էջում, անդրադառնալով նոյեմբերին 4-ին ԵԽԽՎ քաղաքական հարցերի կողմից հակահայկական զեկույցի ընդունմանը, գրել էր. «ԵԽԽՎ-ն եւ այլ միջազգային կառույցները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մինչեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձեւեր ընդունելը»:
«Մինչ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հավասար է զրոյի: Մնացած միջազգային կառույցները, որոնք փորձում են ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, կարիք չունեն անիմաստ գործունեություն ծավալած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումներ անել»,- մասնավորապես ասել է Հաջիեւը:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաեւ խորհուրդ է տվել Ջեյմս Ուորլիքին եւ մնացած համանախագահներին, որ հակամարտության կարգավորման գործում առաջնորդում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերով, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձեւերով եւ այլն:
Կարդացեք նաև
Հաջիեւը նաեւ կարծիք է հայտնել, որ Մինսկի խմբի այսպիսի «անարդյունավետ» գործունեությունը ծառայում է Հայաստանի շահերին: «Չի բացառվում, որ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի զավթողական քաղաքականության շարունակման հիմնական մաս է կազմում»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ