Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահի դրությամբ եւ այսուհետ հնարավոր չէ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր տրամադրել»

Նոյեմբեր 06,2015 21:10

Մնացական Բիչախչյանի խոսքերով՝ հնարավոր չէ նաեւ հրապարակել նույնականացման քարտ ունեցող անձանց ցուցակը

Ոստիկանության անձնագրային եւ վիզայի վարչության պետ Մնացական Բիչախչյանը նոյեմբերի 6-ին ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության մամուլի սրահում կազմակերպված քննարկման ընթացքում արձագանքեց ընտրացուցակներին եւ նույնականացման քարտերով քվեարկելուն վերաբերող ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի բարձրացրած հարցերին:

Նա նշեց, որ առաջարկվել է կրկնաքվեարկությունից խուսափելու համար ցուցակներում նշվի, որ անձն ունի նույնականացման քարտ. «Հենց այս փուլում նման ծրագրային լուծումների գնալը շատ վտանգավոր է, որովհետեւ մենք դա կատարեցինք, վաղը, մյուս օրը  ունեցանք անդառնալի հետեւանքներ, ցուցակներում ունեցանք անճշտություններ: Վաղը պատասխան ենք տալու հանրության առաջ: Եթե չէիք կարող, հայտարարեիք, որ հնարավոր չէ, դա հենց այս փուլում բացառվում է: Առավել եւս դա ոչ մի բան չի տալիս՝ մարդն ունի՞ նույնականացման քարտ, թե՞ չունի»:

Իսկ պահանջը հրապարակել նույնականացման քարտ ունեցող անձանց ցուցակը, ըստ նրա, հնարավոր չէ այս փուլում. «Մենք պարզապես կունենանք մեծ ցուցակ, որը պետք է բաշխվի ըստ ընտրատեղամասերի: Ընտրական օրենսգիրքը այս պահին նման հնարավորություն չի ստեղծում, ուղղակի հենց այս գործընթացում հնարավոր չի կատարել»:

Մնացական Բիչախչյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ եւ այսուհետ հնարավոր չէ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր տրամադրել. «Եթե մենք այդ բեռը վերցնում ենք մեր վրա, ասում ենք՝ հնարավոր է հին անձնագիր տրամադրելը խնդիրը կայանում է նրանում՝ անձը, ունենալով հին անձնագիր, հին անձնագրից հետո ստանում է նույնականացման քարտ, հին անձնագրի տվյալները որպես այդպիսին, եթե քաղաքացու ձեռքին չէ այդ անձնագիրը, հին անձնագրի տվյալները անվավեր են ճանաչվում: Անձը դիմելու է տարածքային անձնագրային ծառայություն՝ հին անձնագիր ստանալու դիմում ներկայացնելու, այնտեղից հաջորդելու է հետեւյալ քայլը՝ զեկուցագիր է ներկայացվելու անձնագրային ծառայության կողմից անձնագրային եւ վիզայի վարչություն, տեխնիկապես հնարավորություն է ստեղծվում նորից տվյալը հրապարակել, նորից անցում կատարել հին անձնագրերի տպագրման: Նախ` այս պահի դրությամբ օրենքը դա թույլ չի տալիս, լավագույն դեպքում, երբ մեզ տեխնիկական մասնագիտական կարծիք հարցվի, թե հնարավո՞ր է, դա բացառապես հնարավոր չէ, մեկ քայլ հետ ենք գնալու, շատ վատ ծառայություն ենք ունենալու: Անձին անձնագիր տրամադրելու ժամկետը երեւի տեւի 10-15 օր, եթե 10-15 օր տեւի մեկ անձին անձնագիր տրամադրվի՝ վերականգնելով, տպագրելով շատ սարսափելի գործընթաց կունենանք, որ գործընթացը փչացնելու ենք եւ ավելի ենք փչացնելու հանրային վստահությունը»

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30