Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս Սուրիկ Խաչատրյանի որդին ու ազգականները միաժամանակ հավաքվեցին Սդղի Գյոլում

Նոյեմբեր 06,2015 20:55

Սդղի Գյոլում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքով գործի նախաքննությունն ավարտվել է: Զաքարյանների փաստաբան Լեւոն Սահակյանը հրաժարվում է այս գործով ցանկացած հարցի պատասխանելուց, իսկ Սյունիքի մարզպետի որդու ու եղբոր փաստաբան Արմեն Մելքոնյանը բացատրում, որ դեռ գործի նյութերին չի հասցրել ծանոթանալ:

«Սդղի Գյոլի» գործով դեռ ձերբակալված են երկու անձ՝ Սուրիկ Խաչատրյանի եղբայր Մայիս Խաչատրյանը եւ Յուրի Մանուչարյանը: Հենց նա էլ մնացել է հիմնական մեղադրյալ՝ որպես  Հարություն Զաքարյանի աչքին հարվածող:

Մեր հարցին՝ ո՞վ է Յուրի Մանուչարյանը Սուրիկ Խաչատրյանի որդու ընկե՞րը, փաստաբանն ասաց՝ ոչ, կապ չունեն իրար հետ. «Գիտեմ, որ գորիսեցի է: Ով որ խփել է Հարություն Զաքարյանի աչքին, պատահաբար մեքենայով անցնելիս է եղել, ազդանշան է տվել, Զաքարյան եղբայրները վատ են զգացել, որ համարձակվել է իրենց ազդանշան տալ ու ծեծի են ենթարկել: Յուրի Մանուչարյանի վրա կան բազմաթիվ վնասվածքներ, բայց այդ մասին ոչ ոք չգրեց»,-ասաց փաստաբանը:

Պարոն Մելքոնյանը չկարողացավ բացատրել, թե ինչ տրամաբանությամբ Սուրիկ Խաչատրյանի որդին ու ազգականները բոլորը միաժամանակ հավաքվեցին նույն տեղում ու խառնվեցին վիճաբանությանը, սկսեցին բաժանել կռվողներին: Այս գործով նոր մանրամասներ փաստաբանը խոստացավ տրամադրել գործի նյութերին ծանոթանալուց հետո:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30