Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ նվազել է. հարցում

Նոյեմբեր 06,2015 20:50

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից սեպտեմբերին անցկացված հարցման արդյունքները  սխալ են հասկացել Հայաստանում: Կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ սեպտեմբերին իրենց անցկացրած հարցումները ոչ թե պարզել են, որ ՀՀ-ն պետք է միանա Ռուսաստանին, ինչպես ԶԼՄ-ներից որոշներում է ներկայացվել, այլ այն, որ «նշված երկրներից որո՞նց հետ ճիշտ կլիներ ﬕավորվել ﬔր երկրին» հարցին հարցված քաղաքացիների 54.4 տոկոսը պատասխանել է Ռուսաստանին, 11,1 տոկոսը՝ Եվրամիությանը և 29.9 տոկոսը նշել էր, որ պետք է ոչ մի երկրի չմիանալ:

Պարոն Նավասարդյանի փոխանցմամբ՝ տարբեր են հայ հասարակության սպասումները ՌԴ-ից և եվրոպական երկրներից: Օրինակ՝ ՌԴ-ից հիմնականում պատերազմական վիճակներում զենքի աջակցություն են սպասում, եվրոպական երկրներից՝ տեխնոլոգիաներ: Մշակութային առումով ավելի շատ սպասումներ հայերն ունեն օրինակ՝ Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, քան Ռուսաստանից:

Արամ Նավասարդյանը մեզ հետ զրուցում նկատեց, որ հայ հասարակության՝ ԵԱՏՄ-ի նկատմամբ տրամադրվածության առումով անկման դինամիկա է նկատվում՝ հաշվի առնելով իրենց հարցումների արդյունքները: Օրինակ՝ մայիսին արված հարցման տվյալներով՝ ՌԴ-ին միանալու ցանկություն հայտնող հարցված քաղաքացիները կազմում էին 58,9 տոկոս, հիմա իջել է 54.4 տոկոս: Արամ Նավասարդյանը հավելեց. «ԵԱՏՄ-ին միավորվելու ցուցանիշներից վերջին չորս տարվա մեջ վերջին հարցման արդյունքը նվազագույնն է: Չորս տարի առաջ 67 է եղել, հետո իջել է 58,9 տոկոս, իսկ հիմա 54,4»:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ կարելի է այս անկումը բացատրել, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Մեկ տարի է ԵԱՏՄ-ում ենք, բայց դեռ ոչ մի փոփոխություն չկա, մարդիկ ուզում են փոփոխություն հենց հիմա, հետևաբար սպասումները որ շուտ չեն իրականանում, մարդկանց մոտ գնալով նվազում է դրական տրամադրվածությունը»:

Մեր դիտարկմանը, թե մարդիկ հիասթափվում են ԵԱՏՄ-ից, պարոն Նավասարդյանն արձագանքեց. «Հիասթափություն չէի ասի, բայց չասել, որ նվազում կա, չենք կարող»:

Նշենք, որ ԵԱՏՄ-ի հետ կապված հարցումներն իրականացվում են վեց ամիսը մեկ, և սեպտեմբերից հետո, հավանաբար, մարտին կանցկացվի այս թեմայով հարցումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30