Խոսքը հավակնորդների մրցաշարը Մոսկվայում անցկացնելու մասին է:
Դանաիլովը «Дневник»-ի թղթակցին հայտարարել է, թե Վեսելին Տոպալովի հետ ինքը դեռ կքննարկի մասնակցությունն այդ մրցաշարին: «Այլանդակություն է: Համատարած այլանդակություն: Ասես, հավակնորդների մրցաշար անցկացնելու համար աշխարհում այլ վայր չկա: Արդեն երրորդ անգամ է Ռուսաստանում անցկացվում: Կազմակերպիչները շատ լավ գիտեն, որ Տոպալովը իրեն անհարմարավետ է զգալու: Ավել լավ կլիներ անցկացնեին Լոս Անջելեսում, Բաքվում:
Մի քանի օր առաջ էլ Տոպալովն էր դժգոհել ՖԻԴԵ-ի վարած քաղաքականությունից: «Հարավային Աֆրիկայում անցկացնելու առաջարկ էլ է եղել, բայց չի ընդունվել: Իսկ դա կնպաստեր Աֆրիկայում շախմատի զարգացմանը», – հայտարարել է նա newsbg.ru-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ