Նոյեմբերի 5-ին Լիբանանում Անտիոքի ասորական մարոնիական եկեղեցու պատրիարքության, Անտիոքի և համայն արևելքի մարոնի եկեղեցու պատրիարք Բշարա Ռայի հովանավորությամբ Բքերքեի մարոնի եկեղեցու պատրիարքությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն և համաքրիստոնեական հավաք:
Միջոցառմանը ներկա էին կրոնական առաջնորդներ, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանում պապական նվիրակը, հոգևոր այրեր, կուսակցությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, մտավորականներ, համայնքի ներկայացուցիչներ:
Ելույթներով հանդես եկան կրոնական առաջնորդներ, մտավորականներ, Բուդաքյան հիմնադրամի անդամներ: Ներկաներին իր պատգամն հղեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Վերջինս իր խոսքում նշեց, որ խաչքարը խորհրդանշում է հայ ժողովրդի պատմությունը, կամքն ու հաղթանակը: Վեհափառ հայրապետը բարձր գնահատեց խաչքարի զետեղումը այս պատմական վայրում և շնորհակալություն հայտնեց մարոնի եկեղեցու պատրիարքությանն աննախադեպ իրադարձության համար:
Անտիոքի մարոնի եկեղեցու առաջնորդ Բշարա Ռայի պատրիարքը ընդգծեց, որ հայերին Լիբանանում ճանաչում են իբրև նվիրյալ և անկեղծ քաղաքացիներ, որոնք ջանք չեն խնայում բարեկեցիկ կյանքի ապահովման և երկրի բարգավաճման համար:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ