Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ կատարած այցի եւ հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ քննարկման արդյունքում ոլորտի համակարգային խնդիրները եւս մեկ անգամ ամփոփելուց հետո այսօր Օմբուդսմենը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն ու ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովին է ուղարկել ոլորտի մանրամասն ուսումնասիրությունը, օրենսդրական եւ համակարգային խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիներն ու հստակ մեխանիզմները, ոլորտի կարգավորման միջազգային փորձը:
Նկատի ունենալով, որ հարգարժան պատգամավորները հաճախ են խոսում վաղաժամկետ ազատման խնդիրների կարգավորման հրատապության մասին՝ ակնկալում ենք, որ ի վերջո գործուն քայլեր կարվեն, որպեսզի խնդիրները ստանան իրական լուծում:
Օմբուդսմենը կրկին իր պատրաստակամությունն է հայտնում ամեն կերպ աջակցել շահագրգիռ խմբակցություններին, պատգամավորներին եւ մշտական հանձնաժողովներին օրենսդրական փոփոխության համապատասխան փաթեթի մշակման գործում:
Նշված խնդիրների վերաբերյալ մանրամասն դիտարկումները` այստեղ