Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանն ու Արմեն Աշոտյանը պայմանավորվեցին. Դիմորդը՝ պատգամավորից, փողը՝ նախարարից

Նոյեմբեր 06,2015 18:30

2016-ի բյուջեի նախագծի քննարկումները ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են:

Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց իր ոլորտի հատկացումներն ու ծախսերը:

ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանն Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ բյուջեով նախատեսվա՞ծ են հեռավոր բնակավայրերում մանկավարժների համադրման աշխատանքներ: Ըստ նրա, խնդիր կա նաեւ հիմնական կրթության արտադպրոցական ճյուղերում՝ արվեստի  դպրոցներում, մշակույթի տներում. «Խնդիր կա մասնագետների, հիմնականում դասավանդողները չունեն կամ մասնագիտական կրթություն, կամ մանկավարժական, կամ երկուսը միասին»:

Նախարարը պատասխանեց, որ արդյունավետության խնդիր կա՝ սովորում են, որ բուհ ընդունվեն, հետո չեն գնում աշխատանքի. «Կիսում եմ մտահոգությունը, բայց նման հայտ մենք չունենք: Հավատացեք, տիկին Պետրոսյան, խնդիրն այդքան գումարը չէ այս պարագայում, որքան իրական հնարավորությունը՝ համալրելու այդ թափուր տեղերը: Դուք, խնդրում եմ, մյուս տարվա սեպտեմբերի 1-ի համար նպատակային ընդունելության համար արեք այնպես, որ սահմանամերձ շրջաններից 10 դիմորդ գտնեք, իրենք ընդունվեն, մենք պատրաստ ենք կրթաթոշակ տալ: Թող ընդունվեն, շեմը հաղթահարեն, եթե սոցիալական խնդիրներ կլինեն՝ ես կլուծեմ»:

Նախարարը նաեւ առաջարկեց, որ ԼՂՀ-ն էլ սահմանամերձ բնակավայրերի հետ ներգրավեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30