Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանցի կենսաթոշակառու. «Ինչ ղալաթ ուզում են անեն սահմանադրությամբ»

Նոյեմբեր 06,2015 18:03

Նոյեմբերյան քաղաքի մի քանի տարեց բնակիչների հարցրեցինք ՀՀ սահմանադրության առաջիկա փոփոխությունների մասին: Արշավիր Հարությունյանն ասաց. «Չեմ հավատում, որ լավ կլինի: Վատին հավատում եմ: Եթե մեր տանը ոչինչ չկա, իմ կնկանը փոխեմ, ուրիշ կնիկ բերեմ, նույն վիճակն է, ի՞նչ է փոխվելու»: Նա ասաց, որ սահմանադրության նախագծին անտեղյակ է:

Շամիր Անանյանն ասաց. «Ինձ համար միեւնույնն է՝ սահմանադրությունը կփոխե՞ն, թե՞ նույնը կթողեն: Ես իմ բանկի կոպեկներն եմ ուզում, էսա 90 տարեկան մարդ եմ, հիվանդ եմ, փող չունեմ, գնամ բժշկի, հազում եմ»:

Նա հայտնեց, որ Խորհրդային Խնայբանկում 22 հազար ռուբլի ավանդ է ունեցել եւ շարունակեց. «Սահմանադրությունը իրենց համար են փոխում, էդ սահմանադրությունը ինձ համար փոխեն, բանկի կոպեկները տան, կնիկս ոտքը կոտրած՝ տանն ընկած է, փող չունեմ՝ տանեմ բուժեմ: Ինչ ղալաթ ուզում են անեն սահմանադրությամբ: Ես իմ փողը, իմ սեւ օրի, իմ դագաղի փողն եմ ուզում»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30