Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը

Նոյեմբեր 06,2015 17:32

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցել են քսանութ երկրի պատվիրակներ՝ ութ բուհից եւ ութ դպրոցից: Խորհրդաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, Հայաստանի ամերիկյան հաՀՀ Ազգային ժողով

Խորհրդաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ով ողջունելով մասնակիցներին, շնորհավորել է Հայաստանում ՄԱԿ-ի առաջին ազգային մոդել խորհրդաժողովի բացման կապակցությամբ: Գալուստ Սահակյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետության եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցությունը սկիզբ է առել 1992 թվականին, երբ Երեւանում բացվել է կազմակերպության գրասենյակը: ԱԺ նախագահի խոսքով՝ տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ը մեր երկրում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք իրենց նպաստն են բերել ժողովրդավարության, կայուն զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը:

Գալուստ Սահակյանը նշել է. «2015 թվականը աննախադեպ հնարավորություն է ընձեռել աշխարհի երկրներին՝ համախմբվելու եւ պատմական որոշումներ կայացնելու, որոնք ուղղված կլինեն աղքատության վերացման համաշխարհային գործընթացին, մարդկանց բարեկեցության զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը եւ կլիմայական փոփոխությունների հիմնախնդրի լուծմանը: Այս տարի երկրները հնարավորություն ունեն ընդունել կայուն զարգացման նոր օրակարգ եւ հասնել կլիմայի փոփոխության վերաբերյալ համաշխարհային համաձայնագրի ընդունմանը»:

Դիմելով ՄԱԿ-ի երիտասարդ պատվիրակներին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ որպես ապագա մասնագետներ՝ նրանք, ընդլայնելով իրենց աշխարհայացքը, հաղորդակից լինելով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ ներկայացնելով սեփական տեսակետները, կարող են իրենց նպաստը բերել Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:

Ազգային ժողովի նախագահը մաղթել է մասնակիցներին հաջողություններ ուսման մեջ եւ բոլոր նախաձեռնություններում:

Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ով փոխանցել է Միավորված ազգերի կազմակերպության գխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձը:

Խորհրդաժողովի պաշտոնական բացումից հետո ՄԱԿ-ի երիտասարդ պատվիրակները զբաղեցրել են իրենց տեղերը եւ ազդարարել լիագումար նիստի սկիզբը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30