Լրահոս
Օրվա լրահոսը

Գարշահոտ լրագրություն. ypc.am

Նոյեմբեր 06,2015 17:13

Բազմաթիվ անգամներ ԵՄԱ Ամփոփագիրն անդրադարձել է հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակումների, որոնք վառ օրինակ են եղել, թե ինչպես չի կարելի լուսաբանել այս կամ այն իրադարձությունը, կամ ինչը չի կարելի հրապարակել ընդհանրապես, սակայն հասանելի է դարձել բոլորին հենց լրատվամիջոցների շնորհիվ: Այդ բազմաթիվ անգամներին էլ Ամփոփագիրը ձեռնպահ է մնացել այդ նյութերի ակտիվ հղումները տալուց՝ դրանք ևս մեկ անգամ չտիրաժավորելու համար: Եվ հնարավորինս անդրադարձել է մասնագիտական կամ էթիկական տվյալ խախտմանը՝ անուղղակիորեն, նկարագրելով:

Այս անգամն էլ բացառություն չի լինի, թեև առարկան այնքան հանրահայտ է և անհարկի տիրաժավորված, որ, թվում է, ավելի վատ արդեն հնարավոր չէ անել: Սակայն հենց շղթան մի տեղ կտրելու խնդիրն է, որ մեր լրատվամիջոցների համար մնում է անհաղթահարելի: Լավ, ասենք, գոնե շատ լրատվամիջոցների:

Այս հոդվածի պատճառը ամռանը ոսկու շուկայի աշխատակցի անհետացման պատմության լուսաբանումն է, առիթը՝ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի ֆեյսբուքյան գրառումը, որը նրա թույլտվությամբ, տեղադրում ենք ամբողջությամբ. «Ոսկու շուկայի» կորած ու գտնված կնոջ մասին բաց ու թափանցիկ լուսաբանումները հասան աբսուրդի: Կրկին մոռացանք լրագրողական էթիկա, մասնագիտական կանոնների պահպանում, մարդու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունք, ու սկսվեց: Անհայտ շարքային քաղաքացու պատմությունը դարձավ հանրային նշանակության լուր. ծաղկեցրին, ճոխացրին, ուռճացրին, անունով, ազգանունով, աշխատավայրով, ընտանիքի անդամներով, խնամի-բարեկամով… Պտտեցրին, իրար պաս տալով` ֆռռցրին, դարձրեցին թոփ 10-ի լուր: Չէ, ես բան չասացի: Այ, հենց դու հեչ մեղավոր չես: Բոլորը գրեցին, դու էլ գրեցիր: Հո հենց քո գրածից էդ աղջկա պատիվը գետնով չընկա՞վ: Է թող չկորեր, դու էլ չէիր գրի: Լավ, ախր, երբ նման կերպ որևէ քաղաքական-հանրային գործչի վրայով է մամուլն անցնում, դրանից քաղաքական գործչի առօրյան, մեծ հաշվով, չի փոխվում, կաշին էլ չի բարակում: Բայց, ախր, սենց դեպքերում ինչի՞ եք թաղի բամբասչի պառվի դերը վերցնում ձեր վրա: Լավ, էդ կնոջն ու իր ծնողներին չեք խնայում, բա իրենց երեխեքի՞ն: Ով գիտի իրենց մոր պատկերը ամբողջ օրը իրենց սոցցանցերի պատերին գնում ու գալիս է` խորագրերում մեկ մեռած, մեկ գտնված, մեկ լկտի ու էլ չգիտեմ՝ ինչ բառերով»:

Նյութի մանրամասները կարդացեք ypc.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30