Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆեյքերի մասին» նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի նստաշրջանի օրակարգի նախագծում

Նոյեմբեր 06,2015 17:09

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Թեւան Պողոսյանի, Էլինար Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արմեն Ռուստամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Էդմոն Մարուքյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվող կարգավորումը համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, ինչպես նաեւ քննարկվել է պատգամավորների հետ:

Տեղեկացնենք, որ նախատեսվող լրացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի (ֆեյքերի) միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը, որը խախտում է անձանց` ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը: Խնդիրն առավել կարեւորվում է, երբ մի շարք լրատվամիջոցներ վերարտադրում եւ տարածում են կեղծ օգտատերերի զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկությունը՝ դրանք առավել հանրայնացնելով, ինչի հետեւանքով այն հայտնի է դառնում նույնիսկ սոցցանցերում չգրանցված անձանց: Նշված խնդիրը լուրջ մտահոգում է ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներին եւ բլոգերներին, այնպես էլ համացանցից օգտվող բազմաթիվ անձանց: Ուստի կարեւոր է սահմանել այն լրատվական միջոցների պատասխանատվությունը, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումները եւ մեկնաբանությունները:

Օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ավելացնել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաեւ՝ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը: Հիմնավորելով առաջարկվող փոփոխությունները՝ պարոն Մկրտչյանը նշել է, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների, ինչպես նաեւ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվաքանակի ավելացումը պայմանավորված է դատավորների գերծանրաբեռնվածությամբ:

Նա տեղեկացրել է, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կա քրեական մասնագիտացում ունեցող դատավորի 3 հաստիք, որոնցից յուրաքանչյուրի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013 եւ 2014 թվականներին կազմել է շուրջ 80-90 քրեական գործ: Նմանատիպ խնդիր կա նաեւ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այստեղ կա քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորի 3 հաստիք, որոնցից յուրաքանչյուրի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013 եւ 2014 թվականներին կազմել է շուրջ 900-1700 քաղաքացիական գործ:

Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում էականորեն կթեթեւանա Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաեւ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերը ողջամիտ ժամկետում քննելուն:

Նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Լեւոն Դոխոլյանի հեղինակած «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի եւ հարակից այլ օրենքների նախագծերի փաթեթն ու «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, սակայն դրանք դրական եզրակացություն չեն ստացել:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30