«ԵԽԽՎ-ն եւ այլ միջազգային կառույցները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մինչեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձեւեր ընդունելը»,- այս հայտարարությունը «Թվիթեր»-ի իր էջում արել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա, մասնավորապես, անդրադարձել է նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցի ընդունմանը:
Նշենք, որ ադրբեջանական «Trend» կայքն էլ գրել է, որ իրենց տված հարցազրույցում Ջեյմս Ուորլիքը ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նպատակով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովում ընդունված բանաձեւի նախագիծը:
«Մենք կարդացել ենք ԵԽԽՎ-ի բանաձեւի նախագիծը եւ ողջունում ենք զեկուցողների եւ խորհրդարանի այլ հետաքրքրված անձանց հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մոտեցումների մասին քննարկում անցկացնելու հնարավորությունը»,- ըստ «Trend»-ի, նշել է Ուորլիքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ