Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Ես հաղթել եմ 6-7 տղամարդու»

Նոյեմբեր 06,2015 17:02

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գտնում է, որ գործող Սահմանադրությամբ երկիրը բաժանվում է երկու մասի, ով հաղթում է ընտրություններում, ստանում է ամեն ինչ, իսկ 49 տոկոս ստացող քաղաքական ուժը ոչինչ չի ստանում. «Մենք ստիպում ենք, որ երկրում առճակատումը խորանա, իսկ այս դեպքում նման բաներ չեն լինելու: Երկրի նախագահը ընդամենը կդառնա արբիտր, որը կհետեւի Սահմանադրության պահպանմանը եւ կփորձի միաժամանակ արբիտրի խնդիր լուծել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Հարցին՝ եթե այդքան լավ փոփոխություն է կատարվում, ինչո՞ւ են երկրի ե’ւ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահը դեմ դրան, երբ երկուսն էլ  այլեւս չեն հավակնում նախագահի պաշտոնին՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ գիտեք չեն հավակնում: Ես դժվարանում եմ ասել»:

Նախարարն ասաց, որ ընդդիմադիրները միշտ դժգոհում էին մեծամասնական ընտրակարգից, հիմա դա հանում են, էլ ի՞նչ են ուզում. «Չնայած ես մեծամասնականով եմ ընտրվել՝ միշտ մաքուր, միշտ արդար, միշտ՝ ազնվագույն: 6 անգամ ընտրվել եմ, խնդիր չի եղել եւ հաղթել եմ 6-7 տղամարդու: Այդտեղ խնդիր չի եղել: Անընդհատ քննադատվել է, որ մեծամասնական չպետք  է լինի, այսօր համամասնական է լինելու»:

Երբ լրագրողներն ընդհատեցին, որ ընդդիմությունը դա չի ասում, դուք լրիվ խառնեցիք իրար՝ Հրանուշ Հակոբյանը նեղացավ. «Ես էդքան տրամաբանություն ունեմ չխառնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մայիս 2015-ին,
    ստորեւ նամակն ենք ուղարկել

    ցարդ, ոչ մի պատասխան չենք ստացել

    առաջարկը մնում է ի զօրու անշուշտ,
    միւս ամառուայ համար – Աստուծոյ Կամքով –

    Լաւալ, 26 Մայիս 2015

    ՀՀ Սփիւռքի Նախարարութիւն
    Տիկին Հրանուշ Հակոբյան, Նախարարուհի
    26/1 Վ. Սարգսեան
    ք. Երեւան 0010

    Նիւթ՝ Արցախից օժանդակութիւն Սուրիոյ հայերին

    Յարգելի Տիկին Հակոբյան,

    Մամուլը հաղորդում է թէ, անցեալ շաբաթ, կատարել էք հետեւեալ յայտարարութիւնը ՝ «Մեր մոտեցումը հետեւյալն է՝ ինչքան, որ սիրիահայեր կգան Հայաստան, նրանց բնակարանների վարձի խնդիրը կարգավորել, առողջապահական հարցերը լուծել, երեխաների ամառային հանգստի հարցերը լուծել: Մենք պատրաստ ենք այդ բոլոր հարցերը տեղում կարգավորելու, նախարարություն ամեն օր գալիս է 20-30 հոգի, եւ մենք ամեն օր այդ խնդիրներով զբաղվում ենք»:

    Շնորհաւորելով Ձեր ջանքերը այս ճգնաժամային խնդրում, այսու կու գանք մենք ալ մեր համեստ աջակցութիւնը առաջարկելու Պետութեան, նիւթի առարկայ «երեխաների ամառային հանգստի» կապակցութեամբ:

    Թերեւս տեղեակ լինէք, մենք ունենք ընտանեկան հետեւեալ ծրագիրը, զորս տարիներէ ի վեր իրականացնում ենք շնորհիւ բացառապէս մեր ընտանիքի, մեր ազգականների եւ մեր ընկերների ֆինանսաւորման (զօրակիցների բոլորի անունները նշուած են կայքէջում, բացի այն անձերից որոնք ուզում են Մի Ոմն նշուիլ)՝
    https://www.shoushisummercamp.org/

    Առաջարկում ենք Ձեր նախարարութեան որ Սուրիայէն նոր տեղափոխուած ընտանիքներից հաճիք հաւաքել 20 երեխաներ, 9-ից 14 տարեկան, եւ ապահովէք միայն անոնց փոխադրութիւնը եւ կեցութիւնը (սնունդից անկախ) Շուշի, յառաջիկայ Յուլիս 12-ից Օգոստոս 4, որպէսզի անոնք յաճախեն մեր – լիովին անվճար – Ճամբարը: Կեցութիւնը կարելի է հեշտօրէն դասաւորել տեղացիների բնակարաններում, մի տարրական սակով: Դաստիարակութեան եւ զբաղումների կողքին, երեխաները իրենց ամբողջական սնունդը ստանալու են արդէն մեր ճամբարում:

    Ներեցէք որ յստակացնենք՝ մենք Ձեզանից, կամ որեւէ այլ պետական կազմից, դրամական որեւէ նպաստ չենք ընդունելու, ոչ իսկ մի դրամ: Այսինքն, փոխադրութեան եւ կեցութեան ծախսերը իսկ դուք հոգալու էք ուղղակիօրէն, առանց մեր կողմէ որեւէ «միջնորդութեան»: Սա սկզբունքի հարց է, մեզի համար (եւ հետեւաբար չի վերաբերում միայն այս պարագային):

    Հաճեցէք ընդառաջել այս առաջարկին, ըստ ձեր հայեցողութեան:

    Ձերդ Յարգանօք,

    Հայդուկ եւ Այտա Շամլեան, Գանատա

    Cc
    . Գանատայի մօտ Հայաստանի Հանրապետութեան Դեսպանատուն

    . Արցախի Հանրապետութեան Մշակոյթի և Երիտասարդութեան Հարցերի նախարարութիւն

    . Շուշիի «Արամ Մանուկեան Ճամբար»ի սեփական զօրակիցներ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30