Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հայրապետյանի գործը ուղարկվել է դատարան. Rosbalt

Նոյեմբեր 06,2015 16:35

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը հաստատել է գործարար Լեւոն Հայրապետյանի գործով մեղադրական եզրակացությունը: Նա մեղադրվում է խաբեբայության մեջ. տեղեկացնում է «Rosbalt»-ը:

ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2010 թվականի հունվարից օգոստոս ամիսներին Հայրապետյանն, իրավաբան Սերգեյ Անտոնովի հետ, խաբելու եւ վստահությունը չարաշահելու միջոցով նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորը մոլորության մեջ է գցել ու խոստացել է դրամական պարգեւատրման դիմաց որդու նկատմամբ դատական վճիռը մեղմացնելը:

Այդ նպատակով, ըստ դատախազության, Հայրապետյանը 700 հազար դոլար գումար է վերցրել: Սակայն Հայրապետյանը հնարավորություն չի ունեցել այդ դատական գործի վրա ազդել:

Հայրապետյանի գործն ուղարկվել է Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարան: Հաղորդվում է, որ Սերգեյ Անտոնովը քննչական մարմիններից թաքնվել է եւ նրա նկատմամբ հետաքննությունը դեռ շարունակվում է:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30