Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն աշխարհում ճանաչված է որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող» (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2015 16:29

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-6-ն անցկացվեց «ՆԱՏՕ-ի շաբաթ» խորագրով 9-րդ միջոցառումը: Հերթական միջոցառումն այսօր՝ Պետական մանկավարժական համալսարանում էր, որտեղ Հայաստանում հավատարմագրված Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հանդիպեցին ԲՈՒՀ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները խորհրդարանական ձեւաչափով. «ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում 5 մշտական հանձնաժողով կա, որոնցում ԱԺ 3 պատգամավորներ իրականացնում են բավականին լուրջ աշխատանք: Հանձնաժողովներում շոշափվում են այնպիսի հարցեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են առնչվել Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին»:

Կորյուն Նահապետյանը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում կարեւորեց հատկապես միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը. «Բազմիցս արձանագրվել է, որ Հայաստանը միջազգային անվտանգության համակարգում ոչ թե սպառող երկիր է, այլ իր մասնակցությունն է բերում խաղաղապահ առաքելություններին՝ ունենալով անվտանգության ապահովման կարեւոր դերակատարություն: Կոսովոյում, Լիբանանում եւ Աֆղանստանում են խաղաղապահների մեր զորախմբերը: Խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ կազմակերպվում են շատ քննարկումներ, որոնց ընթացքում արձանագրվում է՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու տեսանկյունից Հայաստանը մեծ ճանաչում ունի աշխարհում»:

Հավելենք, որ «ՆԱՏՕ-ի շաբաթ» խորագրով միջոցառումների մեկնարկը տրվել է Երևանի պետական համալսարանի գրադարանում բացված ցուցահանդեսով, որը նվիրված է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությանը: Իսկ նոյեմբերի 4-ին կազմակերպվել է «Կիբեր անվտանգության իրազեկում» թեմայով աշխատաժողով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30