Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ուզում եք «Եռանկյունի» հաղորդաշարը վերածեք «Կիկոսի մահը» հեքիաթի ռեմիքսի՞». Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 06,2015 15:53

Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» նոր հաղորդաշարի առաջին եթերն է լինելու, եւ արդեն հաղորդավար նախարարը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչու է կրթության ոլորտը, ՀՀԿ փոխնախագահի եւ այո-ի շտաբի գործառույթները թողած՝ լրատվական ոլորտ մտնում:

Նրա խոսքերով՝ «Լրագրողը դուք եք, ինձ առաջարկել են բացառապես հեռուստահաղորդավարի աշխատանք: Առաջարկը եղել է Հանրային հեռուստառադիոընկերությունից»:

Նա ասաց, որ հանրայինն ուներ նոր ձեւաչափով քաղաքական հեռուստահաղորդման կարիք. «Առաջարկը ստանալով՝ երկակի զգացողություն ապրեցի, մի կողմից գայթակղությունը մեծ է ոչ միայն լինել հյուր, այլ լինել տանտեր, մյուս կողմից կա պատասխանատվություն: Ծանրութեթեւ անելով՝ որոշեցի ստեղծագործական աշխատանքի այս ձեւն ընտրել»:

Հարցին՝ որքա՞ն կոռեկտ է լինել կուսակցության փոխնախագահ, ԿԳ նախարար եւ հյուր հրավիրել այլ քաղաքական գործիչներին ու հարցեր տալ նրանց՝ նա պատասխանեց. «Կարծում եմ, բացարձակապես մեկը մյուսի հետ կապ չունի: Ցավում եմ, որ դեռ կան մարդիկ, որ ինձ չեն կարողանում տարածական ընկալել: Ես տարածական անձնավորություն եմ՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցնում»:

Այսօրվա հաղորդումը Սահմանադրական փոփոխությունների մասին է. «Բոլոր հյուրերը՝ եւ իշխանական, եւ ընդդիմադիր, շատ պատրաստակամ արձագանքում են իմ հրավերին»: Ըստ Արմեն Աշոտյանի, քննադատել մի բան, որ չեն տեսել, օբյեկտիվ չէ:

Նախագիծը շարունակվելու է նաեւ հանրաքվեից հետո, այսինքն, այն ստեղծված չէ միայն քարոզարշավի համար:

Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ իր հյուրերին տալու է ամենաանհարմար հարցերը:

Լրագրողների դիտարկմանը, որ եթե այդ հաղորդման շրջանակներում հնչի սուր քննադատություն իշխանության հասցեին՝ Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Դուք ուզում եք «Եռանկյունի» հաղորդաշարը վերածեք «Կիկոսի մահը» հեքիաթի ռեմիքսի՞»:

Նա վստահեցրեց, որ երիտասարդ է, մեծ եռանդ ունի եւ կարող է համատեղել իր աշխատանքները:

Ի դեպ, Հ1-ը հաղորդման համար Արմեն Աշոտյանին վճարելու է. «Ձեզ աշխատավարձը շատ է հետաքրքրում, բայց ես աշխատատեղ չեմ փնտրել, որ աշխատավարձով որոշեմ՝ գնալու եմ այնտեղ աշխատեմ, թե՞ ոչ: Անվճար էլ կաշխատեմ, եթե միակ տարբերակը դա լինի: Կաշխատեմ այնքան ժամանակ, որքան ինձ եւ հեռուստադիտողին հետաքրքիր կլինի»:

Հարցին՝ հաղորդմանը ՀԱԿ-ից հյուր լինելո՞ւ է՝ նախարարը պատասխանեց, որ սեւ ցուցակ չունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30