Այսօր Բաքվի դատարաննը քննել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների վճռաբեկ բողոքը։ Յունուսների դատապաշտպանները միջնորդություն էին ներկայացրել նրանց ձերբակալությունը տնային կալանքով փոխարինելու մասին, սակայն, դատավորը մերժել էր:
Նիստից հետո փաստաբան Էլչին Սադիխովը հայտարարել է, որ նիստի մեկնարկին Լեյլա Յունուսի պարանոցին նկատել է կապտուկներ, որոնց պատճառներն իրեն անհայտ են։
Ադրբեջանական contact.az կայքը նշում է, որ Լեյլա Յունուսը, գտնվելով ապակյա խցում, շատ տանջված և թույլ տեսք է ունեցել և ոչինչ չի կարողացել փոխանցել փաստաբանին։ Սադիխովը պատրաստվում է դիմել համապատասխան մարմիններին հետաքննություն սկսելու համար։
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում