Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային տեռորից հրաժարվելու ժամանակը. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 06,2015 12:48

Եվ այսպես՝ 2016թ. պետական բյուջեի նախնական տարբերակը հրապարակվեց եւ ինչ-որ առումով շոկի մեջ գցեց հասարակությանը։ Պարզվեց, որ ՀՆԱ իրական աճը նախատեսվում է ընդամենը 2,2 տոկոս, իսկ բյուջետային մուտքերը նույնիսկ մի քանի միլիարդ դրամով ավելի քիչ են նախատեսված, քան այս տարի։

Վերջին 20-25 տարիների ընթացքում երբեք նման բան չէր եղել, ու դա պատճառ դարձավ, որ շատերը սկսեն խոսել դեֆոլտի մասին։ Ֆինանսների նախարարությունն էլ պարզաբանեց, որ հարկային մուտքերն ավելացնելու համար պիտի տնտեսությո՛ւնն աճի։

Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Մեծ հաշվով՝ տեղի է ունենում այն, ինչի մասին տնտեսագետները վաղուց էին նախազգուշացնում։ Բանն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանի տնտեսությունը «զարգանում» եւ «երկնիշ աճ» էր ապահովում արատավոր մեխանիզմով, որի էությունը հետեւյալն էր. երկրի ներսում բիզնես-միջավայրն օրեցօր վատանում է, մարդիկ արտագաղթում են, դրսից փող են ուղարկում, այդ փողն ինչ-որ ձեւով մտնում է տնտեսության մեջ, որտեղ էլ մենաշնորհներ են ստեղծվում՝ այդ փողը յուրացնելու համար։ Արդյունքում՝ տարեցտարի ավելանում էին միայն դրսից ստացվող գումարները, իսկ բուն տնտեսությունը չէր զարգանում (եղածը փուչիկ էր):

Բայց բյուջեն պետք էր լցնել, ու ամեն տարի հարկային բեռն ավելանում էր։ Ինչքան հարկային բեռն ավելանում էր՝ այնքան բիզնեսները փախչում էին Հայաստանից, ինչքան փախչում էին՝ այնքան մնացածների բեռն ավելի էր ծանրանում, ու հասկանալի էր, որ այդ արատավոր ցիկլն անվերջ շարունակվել չի կարող։

Գալու է մի պահ, երբ այլեւս հարկային բեռն ավելացնելու տեղ չի մնալու, որովհետեւ բիզնեսն ընդհանրապես կվերանա։

Հիմա փաստորեն այդ պահը եկել է: Ներդրումների ծավալները կտրուկ նվազում են, երկրում դեռեւս գործող հատուկենտ բիզնեսները «ճռռում են» հարկերի ու վարկային պարտավորությունների տակ, եւ կառավարությունը կարծես թե հասկացել է, որ պետք է կտրուկ քայլերի դիմել։ Պարզ ասած՝ հիմա պետք է ցիկլը պտտել հակառակ ուղղությամբ, այսինքն՝ պետք է թեթեւացնել հարկային բեռը (կամ գոնե էլ չծանրացնել): Ինչքան հարկային բեռը թեթեւ լինի՝ այնքան ներդրումները կշատանան, նոր բիզնեսներ կստեղծվեն, ինչքան շատ ստեղծվեն՝ այնքան հարկային մուտքերը կավելանան, եւ այսպես շարունակ։

Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30