Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան . «Պիտի հետևողական լինել ու արագ բաժանել այդ բրոշուլները». «Իրատես de facto»

Նոյեմբեր 06,2015 12:40

Հովհաննես Մարգարյան (ՕԵԿ խմբակցության անդամ)

– Ձեզ գոհացնո՞ւմ է սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասող ուժերի քարոզարշավը։

– Նոր է սկսվել ամեն ինչ, և այստեղ գոհացնելու, չգոհացնելու հարց չկա։ Այդ քարոզչության իմաստն այն է, որ մեր քաղաքացիներն ավելի մոտիկից ծանոթանան փաստաթղթին և իմանան ինչն է պատճառը, որ «ոչ» ենք ասում։

– Խնդիրն էլ հենց դա է, ընդդիմությունը կարողանո՞ւմ է իր «ոչ»-ը պատշաճ հիմնավորել։

– Այսօրվա դրությամբ «Ոչ»-ի ճակատը չի կարող տպագրել ու արագ բաժանել բրոշուլներ (նկատի ունի բրոշյուրները – Ռ. Խ.), որպեսզի քաղաքացին ծանոթանա սահմանադրական բարեփոխումներին։ Սա ոչ թե «Այո»-ի կամ «Ոչ»-ի ճակատները պետք է անեն, այլ իշխանությունները, որոնք այս հանրաքվեի համար պետբյուջեից գումարներ են հատկացրել։ Պիտի հետևողական լինել ու արագ բաժանել այդ բրոշուլները։ Մեր քաղաքական ուժի անունից էլ կարող եմ ասել, որ ակտիվ քարոզում ենք մեր «ոչ»-ը։ Ունենք մեր ճակատը, շուրջ 140 հասարակական-քաղաքական ուժեր միավորող «Հայկական վերածնունդն» ունի շտաբ, որն ակտիվ աշխատում է։

– Ինչպե՞ս եք 140 հասարակական-քաղաքական ուժերով քարոզարշավն իրականացնելու, մարզային հանդիպումներ լինելո՞ւ են։

– Անկախ սահմանադրական այս բարեփոխումներից, մենք մարզերում պարբերաբար հանդիպումներ ունենում ենք։ Ժամանակամիջոցը կարճ է, և չես կարող Հայաստանի բոլոր համայնքներում լինել։ Այսօրվա դրությամբ դրան փոխարինող լավագույն միջոցը եթերն է, որի միջոցով էլ մեր կարծիքը մշտապես հայտնում ենք։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30