Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Շարմազանովից դժգո՞հ եք». «Իրատես de facto»

Նոյեմբեր 06,2015 12:33

«Իրատես»-ի հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

– Ինչո՞վ է Սահմանադրությունը կապված յուրաքանչյուրի ճակատագրին։

– Ամեն ինչով։ Այդքան ասում են՝ կոռուպցիա։ Կոռուպցիայի դեմ պայքարելու ձևերից մեկն էլ անցումն է խորհրդարանական կառավարման։ Ընդդիմությունը կարող է վերահսկել Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությունները, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի։ Տասը տարի է ընդդիմությունը մեզ մեղադրում է՝ ինչ Սերժ Սարգսյանը որոշում է, ՀՀԿ-ն խորհրդարանում հաստատում է, մենք ի՞նչ ունենք, որ ինչ անենք։ Սահմանադրության նախագիծը սահմանում է ընտրությունները ձայների երեք հինգերորդով, ՀՀԿ-ն մենակ չի անցկացրել բոլոր կարևորագույն պաշտոնների ընտրությունները, սահմանադրական օրենքները առանց ընդդիմության։

– Հայաստանում տեսնո՞ւմ եք այդ ընդդիմությունը։

– Հայաստանում իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ձևավորվում են ընտրությունների ընթացքում։ Դուք հիշո՞ւմ եք, որ վարչապետը գա խորհրդարան՝ հաշվետվության։ Ոչ թե կառավարության ծրագրի հաստատման, այլ հաշվետվության, որ կարող է ընդունվել, կարող է չընդունվել։ Ցանկացած նախարարի խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել, եթե համարի, որ արդյունավետ չի աշխատում։ Վա՞տ է։ Մարդիկ Բաղրամյանում միտինգ էին անում, բայց հնարավորություն չունեին հարցը խորհրդարան հասցնել, հիմա հնարավորություն է տրվում, որ ժողովուրդը համապատասխան թվով ստորագրությունների դեպքում հարցը ԱԺ օրակարգ մտցնի։ Վա՞տ է։

Բոլոր ընտրություններում ասում էին իշխանությունը +41 բոնուս ունի մեծամասնական ընտրակարգով, ժողովրդի ձայնը լսելի չէ, մեծամասնական ընտրակարգը հանում ենք, վա՞տ է։

Մենք ասում ենք ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է, որը հաշվի է նստում փոքրամասնության առաջարկների ու կարծիքի հետ։ Վա՞տ է։

Դժգո՞հ եք Իշխան Զաքարյանի աշխատանքից, նշանակեք Իշխան Իշխանյանին, Շարմազանովից դժգո՞հ եք, ԱԺ փոխնախագահներից մեկը ընդդիմության ներկայացուցիչը կլինի, Շարմազանովը ԱԺ կանոնակարգը կխախտի՞, թող նա անջատի Շարմազանովի խոսափողը։ Վա՞տ է։ ԱԺ փոխնախագահը ԱԺ-ն իրավունք ունի ներկայացնել արտասահմանում, պատվիրակություններ տանել, ԱԺ օրակարգի ձևավորմանը մասնակցել, եթե սա չէ իշխանությունը, ո՞րն է։ Թե՞ ուզում են՝ ամբողջությամբ իշխանությունը տանք իրենց, ասենք՝ մենք էլ ձեզ ծառա՝ կառավարեք։ Արդեն չեմ ասում դատարանների անկախության մասին։ Այս ամենը ժողովրդին պիտի ներկայացվի, պիտի բացատրվի, որ ռեալ ընտրություն ունենա։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30