Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2016-ին էլ հեպատիտի բուժումը պետպատվերով չի իրականացվելու

Նոյեմբեր 06,2015 12:19

Հեպատիտի բուժումը դարձյալ պետպատվերով չի իրականացվի: Այսօր այս մասին, խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին: Նախարարն ասաց, որ հեպատիտ B և C հիվանդության բուժումը պահանջում է խոշոր գումարներ, որոնք կառավարությունը չի կարող ապահովել բյուջեով:

Նախարարը մանրամասնեց, որ այդ հիվանդության բուժումը 15-20 հազար դոլար արժե, կան նաեւ դեղեր, որոնցով բուժումը նույնիսկ 180 հազար դոլարի է հասնում. «Մենք փորձում ենք ներգրավվել միջազգային ինչ-որ ծրագրերում, որոնք հնարավորություն կտան այս հիվանդության բուժման համար ինչ-որ քանակությամբ արդյունավետ դեղեր ստանալ»:

Էլինար Վարդանյանին չգոհացրեց նախարարի պատասխանը: «Որքան էլ թանկ լինի, պետությունը պիտի մտածի իր քաղաքացիների մասին»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30