Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նավեթ Խան. Էջմիածինցիները բավականին հետաքրքրված են հնդկական մշակույթով

Նոյեմբեր 06,2015 12:17

Արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում կազմակերպվում է հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք: Հայաստան-Հնդկաստան գործարար կամուրջ ծրագրի շրջանակներում «Հնդկաստանի շունչը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը մեկնարկեց Էջմիածին քաղաքում:

Մեկ շաբաթվա ընթացում արմավիրցիները հնարավորություն ունեն ձեռք բերել հնդկական համեմունքներ, օծանելիք, հագուստ, կահույք,ինչպես նաև հնդկական արվեստի որոշ նմուշներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Little India» ընկերության կողմից: Ծրագրին աջակցել է նաև Էջմիածնի քաղաքապետարանը:

«Little India» ընկերության տնօրենը` Նավեթ Խանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք երկրորդ անգամ ենք Հայաստանում նման ցուցահանդես- վաճառք կազմակերպում: Առաջին անգամ Երևանում ենք անցկացրել, որը բավականին դրական արձագանքներ ունեցավ: Էջմիածնում էլ կազմակերպվեց, որովհետև մարդիկ անընդհատ զանգահարում էին, և շատ էին ցանկանում, որ հնդկական ապրանքները վաճառվեն նաև այստեղ: Նոյեմբերի 4-11-ը մենք տալիս ենք նման շանս: Էջմիածինցիները բավականին հետաքրքրված են հնդկական մշակույթով»:

Նավեթ Խանը իր խոսքում ասաց նաև, որ մեծ տեսականին ու Հնդկաստանի շունչը տեղափոխելով Էջմիածին՝ փորձում են ավելի ջերմացնել հայ-հնդկական հարաբերությունները: «Անընդհատ մարդկանց հոսքը հաճելի է մեզ բոլորիս: Իսկապես շատ կարևոր է, որ նկատվում է հասարակության շրջանում ցանկություն` ծանոթանալ հնդկական մշակույթին: Մարդիկ մոտենում են, հարցեր են տալիս, ճաշակում են մեր ուտեստներն, նաև գնումներ են կատարում»:

«Մենք առաջարկում ենք ամեն ինչ: Փոքրիկ Հնդկաստան ենք կարծես հիմնել: Շնորհակալ ենք Էջմիածնի քաղաքային իշխանությանը մեզ աջակցելու համար: Բնականաբար՝ այն ակտիվությունը, որ մայրաքաղաքում կար, այստեղ ավելի պակաս է: Բայց մեզ համար կարևոր է լավ հարաբերություններ ունենալ բոլորի հետ: Մենք էլ սիրեցինք Էջմիածինն այնքան, ինչքան նրանք մեր ապրանքները»,-նկատում է Նավեթ Խանը:

Hndkastan_7 Hndkastan_5 Hndkastan_4 Hndkastan_3 Hndkastan_2 Hndkastan_1

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30