Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի հարկատուների գումարներով հաճույքներ վայելել

Նոյեմբեր 06,2015 17:00

2016 թվականին ՀՀ կառավարությունը վիդսերֆինգ` առագաստային սպորտ, մարզաձեւին առնչվող ծառայությունների վրա ծախսելու է 49,536 միլիոն դրամ: Այդ ամրագրումն արված է 2016 թվականի պետական բյուջեի նախագծում: Հայաստանում այս մարզաձեւն առանձնապես մեծ ճանաչում չունի, տեղական մակարդակի առաջնություններ չեն անցկացվում, դրսի մրցաշարերին մերոնք չեն մասնակցում: Վիդսերֆինգի մեծ սիրահար է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հենց նրա օրոք է սկսվել Հայաստանին ոչինչ չտվող վիդսերֆինգին Հայաստանի պետական բյուջեի հաշվին գումարներ տալու «ավանդույթը», որը 15 տարիների պատմություն ունի արդեն: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ընդդիմադիր պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Ժամանակն է, որ այդ կետը բյուջեից հանվի եւ այդ գումարն ուղղվի այն սպորտաձեւերին, որոնք Հայաստանում զարգացում են ապրում եւ միջազգային տարբեր մրցաշարերում մեր երկրի պատիվն են պահում: Մասնավորաբար՝ շախմատ, բռնցքամարտ, ըմբշամարտ, ծանրամարտ»: Պատգամավորը հուսով է, որ գոնե 2017 թվականի բյուջեում տողը չի լինի:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ
05.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգարժան Նելլի, իմ կարծիքով այստեղ էականն այն չէ, որ ՀՀ-ում ճանաչում չունեցող սպորտաձևի զարգացման համար ամեն տարի մոտ 50 մլն դրամ են հատկացնում, այլ այն, որ այս և բազմաթիվ նմանատիպ այլ հատկացումները պարզապես որպես մեխանիզմ են ծառայում գումարների մսխման համար: Սա ամենուր է և ավելի է արմատավորվել ներկայիս վարչապետի օրոք: Միայն մեկ օրինակ` Տավուշի մարզում, այդ թվում նաև Իջևան քաղաքում, գործող մանկապարտեզները փայտի վառարաններով են տաքացվում, իսկ հայրենի իշխանությունը մեր գենետիկական տեսակին չհամապատասխանող սպորտաձևի և բազմաթիվ այլ ծրագրերի համար հսկայական գումարներ է հատկացնում:
    Բացի նշվածից կառավարությունը հստակ գործող մեխանիզմ է մտածել նար մարզերին չվերահսկվող գումարներ հատկացնելու համար ու անունը դրել “հրատապ ծրագիր” /լավ կլիներ, որ այս ոլորտը նույնպես քննարկման առարկա դառնար/: Իրավիճակի պարոդոքսայնությունը կայանում է նրանում, որ ամեն տարի բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորները, այդ թվում նաև ընդիմադիր, սահմանամերձ գոտիներին վերաբերվող մասով չեն ընդիմանում, սակայն հատկացվող գումարների զգալի մասը պարզապես մսխվում է, իսկ ՎՊ-ի ստուգումները վաղուց արդեն …

  2. Աննա Հ. says:

    Կարծում եմ, որ մարզաձևի մասին նյութ գրող լրագրողն առնվազն պետք է ճշտեր դրա անունը: Խոսքը գնում ՎԻՆԴՍԵՐՖԻՆԳ մարզաձևի մասին: Նյութում ներկայացված այլ տեղեկությունները ևս թյուր են: Մասնավորապես` յուրաքանչյուր տարի անց են կացվում վինդսերֆինգի Երևանի առաջնություն, Հայաստանի Հանրապետության առաջնություն, ինչպես նաև բազմաթիվ այլ մրցաշարեր: Բացի այդ, մեր մարզիկներն ՈՒՆԵՆ հաջողություններ նաև միջազգային ասպարեզում: Կարծում եմ, որ մարզաձևի հանդեպ անառողջ վերաբերմունքը պայմանավորված է առաջին հերթին ունեցած հաջողությունների մասին հանրությանը ոչ պատշաճ տեղեկացմամբ, իսկ երկրորդ հերթին` որոշ մարդկանց չարամտությամբ: Վստահ եմ, որ հարցը բարձրացնողներին ամենավերջին հերթին են հետաքրքրում երկրի բազմաթիվ սոցիալական հարցերը, այլ մարզաձևերի պատշաճ զարգացումը, հայ մարզիկների հաջողությունները միջազգային ասպարեզում: Այլապես նրանք տեղյակ կլինեին այս մարզաձևում առկա իրավիճակի, այդ թվում` հաջողությունների մասին: Տպավորություն է ստեղծվում, որ սա այն դեպքերից է, երբ մարդիկ քննադատում են մի բան, որից բացարձակ տեղյակ չեն` ուղղակի իշխանություններին քննադատելու առիթ գտնելով:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30