«Ժողովուրդ»-ը զրուցել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են պատրաստվում անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ ինչպիսի ռեսուրսներով են այո-ն ապահովելու։
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան
– Պարոն Ցոլակյան, դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին մնացել է ուղիղ մեկ ամիս ժամանակ։ Ինչպե՞ս եք պատրաստվում։
– Ինչպես բոլորը։
– Դուք այո-ի ինչպիսի՞ տոկոս եք ակնկալում եւ ի՞նչ ռեսուրսներով եք այն ստանալու։
– Կան մարդիկ, կան ագիտացիայով զբաղվող մարդիկ, կան համապատասխան շտաբներ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ։ Արդեն սկսել են աշխատանքը։ Շտաբի աշխատանքների արդյունքում էլ կերեւա՝ ինչ են արել։ Արտառոց որեւէ բան չկա։ Ինչ վերաբերում է թվին, չեմ կարող ասել, թե ինչքան այո կլինի։ Դա ամսի 6-ին հաշվելուց հետո կերեւա։
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան
– Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք պատրաստվում հանրաքվեին։
– Նորմալ։
– Այո-ի ինչպիսի՞ ցուցանիշ պետք է ապահովեք։ Ձեր հաշվարկներով մարզում որքա՞ն այո կլինի։
– Չեմ կարող ասել, ես նման գուշակություններ չեմ անում։ Այո-ն ես չեմ ապահովելու, մարդիկ են գնալու ընտրության՝ քվեարկելու։
Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում