Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողով, որը պիտի պատասխանատվություն վերցնի ժամանակակից արվեստի վիճակի համար. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 06,2015 11:56

Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը նախաձեռնել է ստեղծել մի հանձնաժողով, որը հավակնելու է կանխել, իր իսկ ձեւակերպմամբ, «գեղարվեստական վթարները» եւ թույլ չտալ, որպեսզի արմենչիկներն այսուհետ պետական բարձր պարգեւների արժանանան։

«Այս պահին աշխատանքներ ենք տանում, որ ամբողջանա ժամանակակից արվեստի միջգերատեսչական հանձնաժողովի կազմը։ Հանձնաժողով, որը պիտի պատասխանատվություն վերցնի ժամանակակից արվեստի վիճակի համար, իրականացնի ե՛ւ արվեստի, ե՛ւ պատվանշանների, պարգեւների հանձնման ամբողջ գործընթացի գնահատումը»,- երեկ ասաց Աբգար Ափինյանը՝ հավելելով, որ միջգերատեսչական հանձնաժողով ասելով՝ նկատի ունի բոլոր այն գերատեսչությունները, որոնք զբաղվում են արվեստով ու նախ եւ առաջ՝ ստեղծագործական բոլոր միությունները։

«Բոլոր այդ օղակները միասին պիտի աշխատեն հանձնաժողովի կարգավիճակում, որպեսզի առաջարկներ ներկայացնեն կառավարությանը եւ պիտի փորձեն հասնել այն բանին, որ չկրկնվի այդ տխրահռչակ դեպքը՝ Արմենչիկի հետ կապված, որը շատերին վրդովմունք պատճառեց»,- նշեց նա։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30