Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը՝ ԵԽԽՎ խայտառակ զեկույցի մասին. «ԵԽԽՎ-ում սկսել են գերակշռել ոչ դասական շահերը»

Նոյեմբեր 06,2015 11:53
davit harutyunyan

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովն ընդունել է  բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցը:

Այստեղ ներգրավված են մի շարք մտահոգիչ դրույթներ, ինչպիսիք են՝ «Հայաստանին հեռացնել ԼՂ շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացից», «հրավիրել Մինսկի խմբի լիագումար նիստ, եւ Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ սահմանել ու ապահովել նրա անվտանգությունն ու ներքին ինքնակառավարումը, ինչպես նաեւ «համաձայնեցված միջանցք ստեղծել Հայաստանի եւ ԼՂ միջեւ ու այլ վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ միջանցք դեպի Նախիջեւան» և այլն:

Այս առիթով ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանն իր դիրքորոշումը հայտնեց: Նա մասնավորապես նշեց. «ԵԽԽՎ-ում վերջին տարիների քվեարկությունները բազում հարցերով ցավոք վկայում են այն մասին, որ այստեղ սկսել են գերակշռել շահերը: Ես նկատի չունեմ դասական շահերն ու դասական պաշտպանական մեխանիզմները, այլ խոսում եմ այն պաշտպանական մեխանիզմների մասին, որոնք անթույլատրելի են ժողովրդավարական հասարակություններին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30