«Հրավիրում ենք ֆինանսների նախարար Արմեն Մուրադյանին»,- այսօր խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվող բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը`ելույթի իրավունքը տալով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:
Արա Բաբլոյանը պարզապես շփոթվեց: Նրան սթափեցրեց պատգամավորների ծիծաղը: Արա Բաբլոյանը նեղսրտեց`դուք էլ կարող էիք շփոթվել: Իրավիճակը հարթեց քննարկմանը ներկա ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը. «Լավ բան ես ասել, ոչինչ»:
Արա Բաբլոյանի այս շփոթմունքը առիթ տվեց, որ քննարկմանը ներկա պատգամավորները միմյանց կիսաձայն հիշեցնեն, որ Բաբլոյանն այդպես էլ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ առողջապահության նախարարն այլեւս ինքը չէ:
Հիշեցնենք, Արա Բաբլոյանը ժամանակին զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը: Պաշտոնանկ լինելուց հետո, ըստ շրջանառվող լուրերի, նա քանիցս փորձեր է արել`կրկին վերադառնալու այդ պաշտոնին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ