Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «Սա խորհրդարանական դիվանագիտության մեծ պարտություն է». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 06,2015 11:33

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը երեկ ասում էր, թե թեեւ հասկանալի է, որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում ԵԽԽՎ-ում, նրա հետեւում կանգնած է Թուրքիան, բայց 1 տարի է, հայտնի էր, որ նման զեկույց պետք է պատրաստվեր։

«Մեծ Բրիտանիայում մենք ունենք դեսպան՝ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որին սարքել են համարյա Թալեյրան, նկարներն են ցույց տալիս թագուհուն գրկած եւ այլն։ Դեսպանն ինչի՞ համար է այնտեղ։ Դիվանագիտությունը ոչ թե թերթերով, ռադիոներով է, մարդիկ լուծում են այդ հարցերը անդրկուլիսյան ճանապարհով։ Եթե նորմալ երկիր լինի, նրան կկանչեն բացատրության։ Կամ իրեն պետք է հանձնարարած լինեն, որ զբաղվեր այդ հարցով, կամ հանձնարարել են չի զբաղվել կամ չի կարողացել զբաղվել»,- ասում էր դիվանագետը։

Նա նշեց, որ եթե ընդհանուր նայենք՝ ինչ է կատարվում մեր դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության շրջանակներում, պարզապես ցավալի է։ «Մենք ունեցել ենք շատ մեծ ռազմական հաղթանակներ, դիվանագիտության բնագավառում, մասնավորապես այս ինֆորմացիոն պատերազմի դաշտում այս 20 տարվա ընթացքում մենք կրում ենք պարտություն պարտության հետեւից։ Ադրբեջանը խավիար ունի, սա ունի, նա ունի, այդ բոլորը կա, բայց ի՞նչ է, չգիտեի՞ն, որ նման բաներ պետք է

լինեն։ Սա խորհրդարանական դիվանագիտության մեծ պարտություն է: Այստեղ ԱԳՆ-ի դերը քիչ է, բայց նրանք այնքա՜ն բան պիտի անեին, որ այս փաստի առաջ չկանգնեինք։ Ինչի՞ համար են այդ մարդիկ փող ստանում, պաշտոններ գրավում։ Ինչքան էլ ասենք, որ այս փաստաթուղթը պարտադիր չէ, բայց մենք պետք է շատ զգուշանանք»,- ասաց Նավասարդյանը։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Վերջապես սթափ մտածող՝ ցավոք նախկին դիվանագետ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30