Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էական նշանակություն ունեն այս գործով նախաքննական տվյալները, որ դատախազությունը փորձում է թաքցնել հանրությունից. «Հրապարակ»

Նոյեմբեր 06,2015 11:08

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության կայքում մի հաղորդագրություն հայտնվեց. «2015 թվականի հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթում «ՔԿՀ պետը կալանավորից «սպարտիվկա» է ստացել» վերնագրով հոդված է հրապարակվել, որը պարունակել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը) եւ 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում ստացված տվյալներ»։

… Մի քանի նկատառում կուզենայինք հայտնել այս առումով։ Նախաքննական գաղտնիք չհրապարակելու օրենսդրական նորմի իմաստն այն է, որ եթե կան հանցագործությանը մասնակից այլ անձինք, ովքեր թաքնվում են նախաքննական մարմնից, տեղեկություններ չստանան եւ չխուսափեն պատժից, կամ այդ տվյալների հրապարակումը կարող են ոմանք օգտագործել եւ նոր հանցագործություն կատարել, դա կանխվի։

Ի՞նչ էական նշանակություն ունեն այս գործով նախաքննական տվյալները, որ դատախազությունը փորձում է թաքցնել հանրությունից։ Ւ՞նչ իմաստ ունի, գործի բուն քննությունը թողած, ընկնել նախաքննական տվյալներ հրապարակած անձի կամ անձանց ետեւից։

Եթե կարելի էր ժամանակին Հանրային հեռուստատեսությամբ, ի լուր աշխարհի, հրապարակել, ասենք՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննական մանրամասները։ Եթե կարելի էր Սյունիքի մարզպետին առնչվող սպանության գործով հրապարակել նախաքննական գաղտնիքը, ապա ինչո՞ւ չի կարելի «Վարդաշենի» բերդի պետի 30 հազար դրամանոց «սպարտիվկայի» դեպքը հրապարակել։ Ինչո՞վ է հրապարակումը վնասել նախաքննության ընթացքին։

Հիշեցնենք, խոսքն այն մասին է, որ գաղտնալսվել է խարդախության համար դատապարտված Արթուր Քանանյանի խոսակցությունն իր եղբոր հետ, որտեղ նա հրահանգում է 30 հազար դրամանոց «սպարտիվկա» տալ իրենց խանութից «Վարդաշեն» ՔԿՀ պետին։ Երբ պետը գնացել եւ ստացել է «սպարտիվկան», իրավապահներն այցելել են նրա տուն՝ առգրավել եւ մարզական հագուստը, եւ խանութից տեսաերիզը, որտեղ երեւում է, որ նա գումար չի վճարել։ Ահա այս հանցագործության զվարճալի պատմության հրապարակումն է հարուցել Գեւորգ Կոստանյանի զայրույթը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30