ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցից թեւաթափ լինելու առիթ չի տեսնում: Պատգամավորը համոզված է` զեկույցը որեւէ ազդեցության խնդիր չի ունենալու: Միաժամանակ գտնում է, որ մենք էլ պիտի գիտակցենք` տարբեր հղումների հնարավորություններ Ադրբեջանի համար պետք չէ ստեղծել. «Դրանք դառնալու են պատմություն եւ մեծ գլխացավանք ապագայի համար: Հնարավորինս շուտ պետք է դրանից ձերբազատվել: Այնպես անել, որ մեկ այլ զեկույցով անդրադարձ կատարվի այդ զեկույցին եւ բոլորովին այլ թեմա լինի: Նման իրավիճակներ ունեցել ենք: Նույն այս թիմը դրանից առաջ կարողացավ մեկ այլ զեկույցի դեմն առնել: Ուրեմն գիտենք աշխատելու ձեւը: Ուղղակի դա պետք է անել համակարգված»:
«Առավոտ» օրաթերթ
06.11..2015