Երեկ՝ նոյեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Կամարակի 1-ին նրբանցքի 29 տանը կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում հայտնաբերել են տան բնակչուհի, 91-ամյա Սիրանույշ Կարապետյանի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահվան պատճառը եղել են գլխի մասում ստացած վնասվածքները:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալել են Ս. Կարապետյանի թոռանը՝ 28-ամյա Արման Կարապետյանին:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում