ՀՀԿ ԳՄ նիստում հանրապետականներն այսօր չեն քննարկել, թե արդյոք մարզերում հանրահավաքներ կանցկացնեն, թե՝ ոչ:
«Այս պահին ամբողջ ծավալով ընթանում են կազմակերպչական աշխատանքները ՀՀԿ կուսակցության «այո»-ի շտաբի հետ կապված։ Գիտենք, որ նմանատիպ շտաբեր ձևավորել են նաև այլ քաղաքական ուժեր, այսինքն՝ նաև համագործակցության հետ կապված հստակեցումների խնդիր կա այդ ուժերի հետ։ Բայց ակնհայտ է, որ մեր քարոզչությունը լինելու է կառուցողական, բովանդակային ու նպատակային, որպեսզի իրազեկ քաղաքացիները կատարեն իրենց քաղաքացիական ընտրությունը հանրաքվեի օրը»,- այսօր ՀՀԿ նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Իսկ թե ինչ ֆորմատով է ընթանալու ՀՀԿ-ի «այո»-ի քարոզարշավը, Արմեն Աշոտյանը այդպես էլ փակագծերը չբացեց, ասաց՝ հետևեք քարոզարշավի ընթացքին:
Հարցին, թե նիստում քննարկվե՞լ է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցը, պարոն Աշոտյանը կրկին կոնկրետ պատասխան չտվեց: Այս եւ այլ հարցերին ի պատասխան ասաց՝ ես ՀՀԿ խոսնակը չեմ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ