Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ»-ի ճակատը ուժեղացնում եւ լեգիտիմացնում է «այո»-ն. Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 05,2015 23:00

ՀՀԿ ԳՄ նիստն այսօր վարել է ՀՀ նախագահը, անդրադարձել են դեկտեմբերի վեցին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, շտաբերի աշխատանքների կազմակերպչական ու բովանդակային խնդիրներին:

Նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրեթե նույն կերպ պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին:

Սերժ Սարգսյանը կմասնակցի՞ հանրաքվեի քարոզարշավին հարցին, պարոն Աշոտյանն ասաց. «Այդ հարցը չի քննարկվել»:

Մեկ այլ հարցի, թե «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը շրջում է մարզերով եւ ժողովրդին անհնազանդության կոչեր անում, որպեսզի դեկտեմբերի մեկին իրականացնեն իշխանափոխություն, ձեզ չե՞ն մտահոգում այդ գործողությունները, պարոն Աշոտյանը արձագանքեց. «Բնականաբար, այդ հարցը մենք չենք քննարկել, այն կուսակցական գործառույթներից դուրս է, բայց «ոչ»-ի ճակատը ուժեղացնում եւ լեգիտիմացնում է «այո»-ն: Մնացած գործողությունները պետք է համադրելի լինեն Հայաստանի օրենսդրությանը»:

ԿԳ նախարարը նաեւ հավելեց, թե ամեն ինչ անում են, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը լինի ապագային միտված, քաղաքացիների ընտրությունը կատարվի հնարավորինս իրազեկված  ու լինի գիտակցական ընտրություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30