Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետն այդպես էլ չի հասկանում՝ հիմա ինչո՞ւ է իր քաղաքը դատարկվում. (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2015 22:30

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիում էր կանադահայ մեծահարուստ Վահան Քոլոլեանը՝ «Քոլոլեան» հիմնադրամի տնօրենը, որը խիստ մտահոգված Գյումրիից բնակիչների արտագաղթով, մտածում է ինչ ծրագրեր իրագործի, որ արտագաղթը կանխվի, որ «նոր եռանդ մը ստեղծի քաղաքին մեջ, երջանկություն բերի»:

Երբ  «Քոլոլեան» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց ուսումնասիրությունները Գյումրիի արտագաղթի  վերաբերյալ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ուշագրավ մի միտք արտահայտեց՝ ասելով. «Ճիշտն ասած, իրենք էլ չգիտեն, թե հիմի ինչի՞ են արտագաղթում, որովհետեւ երբ դու Ռուսաստան ես գնում, էնտեղ ավելի վատ վիճակ է, քան էստեղ, գոնե էստեղ տուն ունեն մարդիկ»:

Երբ հյուրերը զարմացած հուշեցին, թե աշխատանք չկա, ի՞նչ անեն մարդիկ, Գյումրու քաղաքապետը շարունակեց. «Հիմա մենք աշխատատեղեր ենք բացում, հայտարարություն ենք տալու, որ կարողանանք մարդ հավաքել, օրինակ՝ թեթեւ արդյունաբերության հետ կապված 200 աշխատատեղ է բացվելու: Հիմա եկել, ինձ խնդրում են, որպեսզի ես հայտարարություն տամ, որպեսզի մենք կարողանանք էդպիսի մասնագետներ գտնել: Էն, որ ասում են հայի տրամաբանությամբ՝ հեռու տեղի ձենն անուշ է, էս ոնց որ թե իրական փիլիսոփայություն է դառնում ինձ համար, թե ո՞ւր ես գնում, ինչի՞ համար ես գնում, երբ որ դու էնտեղ ավելի քիչ աշխատավարձ ես ստանալու ու էնտեղ տեղ չունես մնալու»:

Այս թեմայից հետո Գյումրու քաղաքապետը սկսեց  ինքնագովազդը, թե ինչեր է պատրաստվում անել քաղաքում:

Նշենք՝ Գյումրին այն քաղաքն է, որտեղ հավաքարարի ու պահակի աշխատանք ճարելն անգամ երազանք է, իսկ կոնկրետ քաղաքապետարանում ու ենթակա կառույցներում՝ օրինակ ասենք մանկապարտեզներում աշխատատեղերը մեծամասամբ վերապահված են քաղաքապետի շրջապատի մարդկանց ՝քաղաքի այս կամ այն պաշտոնյայի կնոջը, որեւէ քրեական հեղինակության աղջկա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    “Հիմա եկել, ինձ խնդրում են, որպեսզի ես հայտարարություն տամ, որպեսզի մենք կարողանանք էդպիսի մասնագետներ գտնել: Էն, որ ասում են հայի տրամաբանությամբ՝ հեռու տեղի ձենն անուշ է, էս ոնց որ թե իրական փիլիսոփայություն է դառնում ինձ համար, թե ո՞ւր ես գնում, ինչի՞ համար ես գնում, երբ որ դու էնտեղ ավելի քիչ աշխատավարձ ես ստանալու ու էնտեղ տեղ չունես մնալու»: Ուզում էի մեկնաբանել Բալասանյանին, բայց ոնց որ թե բառ չեմ գտնում մտքի այս գիգանտի բրիլիանտները մեկնաբանելու, ասելիք չկա, սակայն կա անելիք՝ազատել քաղաքը սրանցից, նրանցից, որոնք քաղաքի փողերը տանում են Չինաստան, Մոսկվա, Վրաստան, ԱՄՆ;Հաստատ, ինքն իր օրինակով է ասում , որ էնտեղ էլ են քիչ վճարում

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30