ՀՀ Ֆինանսների նախարարության կայքում տեղադրված է «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Այդ փաստաթղթում Հանգիստը, մշակույթը եւ կրոնը մեկ վերնագրում են ամփոփված, իսկ այդ տողի կողքին նշված է, որ այս երեքի համար հատկացվում է 26,079,868.7 դրամ: Ընդ որում «Մշակութային ծառայություններ» տողի դիմաց գրված է՝ 13,627,379.6 դրամ:
Ամենահամեստը կինեմատոգրաֆիայի ոլորտի, հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնմանն ու պահպանման համար հատկացվող գումարներն են, համապատասխանաբար՝ 658,714.7 եւ 473,459.3 դրամ:
Ավելի ծանր է մշակույթի տների, ակումբների եւ կենտրոնների վիճակը, ըստ բյուջեի նախագծի նրանք աղքատ բարեկամի կարգավիճակում են, եւ նրանց համար նախատեսված է 47,110.5 դրամ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է գրադարանային ոլորտին, այդ թիվը 1,772,546.1 է: Ամենախոշոր «պատառը»՝ 8,631,455.0 դրամ, բաժին է ընկել ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակմանը եւ հրատարակչական ծառայություններին: Այսպես կոչված «Այլ մշակութային կազմակերպությունների» (չի մանրամասնվում) համար էլ 1,141,771.2 դրամ է նախատեսված: Մշակույթի ոլորտի աղքատիկ բյուջեի «բախտավորներից» է արվեստի ոլորտը, որի համար 7,259,365.8 դրամ են սահմանել:
Լուսանկարը՝ www.pdx.edu-ի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ