Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրենքների գործադրման կանոնավոր մոնիտորինգը՝ որպես օրինաստեղծ գործընթացի կարևոր բաղադրիչ՝ ՀՀ-ում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աշխատաժողովի ուշադրության կենտրոնանում

Նոյեմբեր 05,2015 20:15

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից՝  ՀՀ  արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ 2015թ. նոյեմբերի 4-5-ին Ծաղկաձորում կազմակերպված աշխատաժողովի ուշադրության կենտրոնում էր օրենսդրության կիրարկման և գնահատման մոնիտորինգը:

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության երեսունհինգ ներկայացուցիչներ: Սեմինարի մասնակիցները քննարկեցին օրենքների բարեփոխման ուղիները՝ դրանց գործադրման մոնիտորինգի միջոցով, ինչպես նաև հնարավոր մեթոդները, որոնք կարող են օգտագործվել և ինստիտուցիոնալացվել այդ նպատակով:

«Օրենքները կոչված են արտացոլելու իրականությունը և պետք է պարբերաբար վերանայվեն՝ համապատասխանության, ճշգրտության և այլ օրենսդրության հետ համապատասխանության տեսանկյունից», – ասաց ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Ալիս Թոմասը. – «Դրա համար անհրաժեշտ են հստակ մեխանիզմներ ու մեթոդաբանություն, և այդ առումով լավ օրինակների ու գործիքների ապահովումը այս աշխատաժողովի նպատակն է»:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշեց. «Կարևոր է մշակել ու ընդունել որակյալ օրենսդրություն: Այս նպատակին հասնելու ճանապարհներից մեկը  որդեգրված օրենսդրության փաստացի իրականացման դիտորդումն է՝ գնահատելու, թե արդյոք այն, ըստ էության, հասել է այն նպատակներին, որոնք նախանշված էին ի սկզբանե, և արդյոք այն աշխատում է գործնականում: Մենք լիովին գիտակցում ենք նման մոնիտորինգի կարևորությունը և կքննարկենք մոդելները, որոնք կարող են իրականացվել Հայաստանում»:

Սա վերջինն էր՝ չորս թեմատիկ սեմինարներից, որոնք իրականացվել են 2015թ. ընթացքում Հայաստանում օրինաստեղծ գործընթացի տարբեր ասպեկտների վերաբերյալ՝ ԺՀՄԻԳ-ի և Արդարադատության նախարարության միջև 2014թ. կնքված պայմանագրի համաձայն: Նախորդ երեք սեմինարներն անդրադառնում էին քաղաքականության և օրենսդրական պլանավորման, ազդեցության գնահատման և հանրային քննարկումների ոլորտներին: Յուրաքանչյուր աշխատաժողովի ընթացքում ներկայացված առաջարկությունները հետագայում կկազմեն Հայաստանի կարգավորիչ բարեփոխումների ճանապարհային քարտեզի մաս՝ առաջարկելով բարեփոխումների կոնկրետ և հստակ գործողություններ:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30