Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Լիահույս ենք, որ ամերիկացի համանախագահը գործնական քայլեր կձեռնարկեն կյանքի կոչելու հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման եռանախագահների նախաձեռնությունը

Նոյեմբեր 05,2015 18:50

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ս.թ. հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմից հրադադարի խախտումը Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը հատելու պահին:

Պատասխան. Այդ միջադեպը տեղի ունեցավ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ եռանախագահների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերից օրեր անց: Բաքուն ամեն անգամ սրում է իրավիճակը Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի ժամանակ:

Ադրբեջանական սադրանքներն ուղղված են խոչընդոտելու բանակցային գործընթացը, կասկածի տակ դնելու միջնորդական ջանքերի նպատակահարմարությունը: Հատկանշական է, որ տարածաշրջանային այցի արդյունքներով իրենց կատարած հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահները այդ միջադեպը նույնպես կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու փորձ են որակել: Պատահական չէ նաև, որ սադրանքի հաջորդ օրն իսկ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել նոր սպառնալիքներով և միջնորդներին ուղղված քննադատությամբ:

Հիշեցնեմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և նույն հանձնաժողովի անդամ Էլիոթ Էնգելը բաց նամակ են հղել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկին, որին միացել են 83 կոնգրեսականներ: Նամակում նրանք իրավացիորեն ընդգծում են, որ արհեստական հավասարություն դնելը, երբ հրադադարի յուրաքանչյուր նոր խախտումից հետո հակամարտության բոլոր կողմերին ուղղվում են ուժի կիրառումից զերծ մնալու մասին ընդհանրական հայտարարություններ, չի կարող հանգեցնել լարվածության նվազեցմանը, այլ հակառակը` մինչ այսօր վտանգավոր կերպով նպաստել է իրավիճակի սրմանը:

Լիահույս ենք, որ ամերիկացի համանախագահը ոչ միայն կհետևի ԱՄՆ կոնգրեսականների արդարացի հորդորներին, այլև Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին գործնական քայլեր կձեռնարկեն կյանքի կոչելու հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ հենց իրենց` եռանախագահների նախաձեռնությունը, ինչն անիմաստ կդարձնի անհասցե կոչերը:

Բաքուն մշտապես մերժում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելու եռանախագահների առաջարկը, ուստի դրանց հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ակնհայտորեն ընկնում է Ադրբեջանի վրա։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30