Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց Անոնիմուսների երթը, այս պահին նրանք Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Ամիրյան փողոց, ապա Հանրապետության հրապարակից դուրս գան Սայաթ-Նովա եւ Նալբանդյան փողոցներ:
Երթի մասնակիցները դիմակներով են, կրում են` «եղբայրություն, հավասարություն, ազատություն» պաստառներ:
Նրանք նաեւ վանկարկում են վերջին շրջանում քաղաքացիական շարժումների կարգախոսները` «Մենք ենք տերը մեր երկրի», «Հայաստանն առանց բանտարկյալների», «Սերժիկ, հեռացիր»:
Մերթընդմերթ նաեւ գոռում են` «Շանթ», երբեմն վիճաբանություններ են լինում ոստիկանների հետ, քանի որ փորձում են փողոցների երթեւեկելի մաս դուրս գալ, իսկ ոստիկանությունը արգելում է:
Երթը հսկում են ոստիկանները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ