Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Մեր այս պայքարը անկախության, ինքնիշխան Հայաստանի կերտման պայքար է»

Նոյեմբեր 05,2015 18:30

«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանին քարտ-բլանշ է տրված ամեն ինչ անելու»,- նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նկատեց, որ Բաղրամյան պողոտայի ակտիվիստների գործը ուղարկել էին վերանայման, սակայն ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի բացատրություն պահանջից ժամեր անց գործը կրկին կարճվեց. «Սա ցույց է տալիս, որ այս համակարգի ձեռքերն այնքան էլ ազատ չեն: Իսկ մնացածը ոչ թե միջազգային կամ աշխարհաքաղաքական կենտրոններն են որոշելու, մնացածը հայ ժողովուրդն է որոշելու: Միջազգային կողմը մարդու իրավունքների շրջանակներում ինչքան իր սկզբունքին տեր կանգնի, այնքան դաշնակից կլինի մեր ժողովրդին: Իսկ գործը մենք ենք անելու, օտարը չի անելու, բոլորս գիտենք, որ անկախությունները առանց պայքարի, առանց չարչարանքի չեն ծնվում, ըստ էության, մեր այս պայքարը անկախության, ինքնիշխան Հայաստանի կերտման պայքար է»:

Ըստ նրա՝ Հայաստանում ժողովրդին չի հետաքրքրում ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ փոփոխությունների նախագիծը, քանի որ շատ լավ գիտակցում են, որ քաղաքական խավը բաղկացած է սահմանադրականությունից հեռու մարդկանցից. «Այսինքն՝ երբ  քաղաքական խավը չի գիտակցում սահմանադրականության անհրաժեշտություն, ինչ փաստաթուղթ էլ, որ ընդունվի Սահմանադրության անվան տակ՝ դա չի գործելու, ինչպես որ գործող Սահմանադրությունն է՝ երբեք չի գործել, ձեւի մեջ՝ այո՛, բովանդակությամբ՝ ո՛չ: Մեր ժողովուրդը իմաստուն է, ես կարծում եմ, ինչպես միշտ՝ այս անգամ էլ նրան չի հետաքրքրում այս փաստաթղթերից որեւէ մեկը, նրան հետաքրքրում է օր առաջ երկրի ներսում, նամանավանդ, ներքաղաքական սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունը»:

Անդրադառնալով ոստիկանության շտաբի ստեղծմանը՝ Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Կարծում եմ, սխալ են վարվել նրանք, երբ մարզպետներին նշանակեցի շտաբի պետեր, ոստիկաններին էլ պետք է տեղակալներ նշանակեին: Սխալվել են այս դեպքում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30