Սահմանամերձ Բաղանիս գյուղից հայտնեցին, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին,ժամը 16.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Բաղանիսի ծայրին, միջպետական ավտոճանապարհին, արհեստական լճակի մոտ գնդակոծել է մեծ բեռնատար, «ֆուռի» անիվներից մեկը գնդակներից ծակվել է, բեռնատարն այլ վնասներ էլ է կրել:
Բեռնատարի արտասահմանցի վարորդին, որը գնդակոծությունից վախեցել է, Ոսկեվան գյուղի 2 բնակիչներ իրենց տուն են տարել: Բեռնատարը մնում է սահմանագոտում:
«Ֆուռի» գնդակոծությունից հետո հայ սահմանապահները 2 կողմից՝ Բաղանիսում եւ Ոսկեպարում, քարերով փակել են միջպետական ավտոճանապարհը: Այն ներկայումս փակ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ