Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյանն՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության սխալների մասին

Նոյեմբեր 05,2015 17:59

Երեկ ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցի ընդունումից հետո հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե այդ զեկույցն ընդունվի լիագումար նստաշրջանի շրջանակներում, կմնա ԵԽԽՎ-ի դարակներում եւ միայն կվնասի այդ կառույցի համբավին:

Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս զեկույցի ընդունումը չի ունենա որեւէ ազդեցություն. «Անկախ այն բանից՝ բանաձեւն ազդեցություն կունենա, թե ոչ, այդպիսի հայտարարությունները համարում եմ բացասական, որովհետեւ նրանք նվաստացնում են ԵԽԽՎ-ի դերը: Այսինքն, եթե նրանք ուզում են ԵԽԽՎ-ում արժեք եւ հեղինակություն ունենալ, նրանք չպետք է այդպիսի հայտարարություններով վիրավորեն Եվրախորհուրդին եւ նվաստացնեն նրա դերը»,- պատասխանեց նա:

Եվրոպայի խորհրդի պորտալում երեկ հրապարակած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ զեկույցի տեքստն ավելի է խստացել: Մասնավորապես այնտեղ տեղ են գտել Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերը հանելու մասին կոչեր: Հովհաննես Իգիթյանին հարցրեցինք, թե այս պարագայում չարժե՞ր արդյոք համագործակցել Ռոբերտ Ուոլթերի հետ եւ կանխել նման կոչերի ներառումը:

Պարոն Իգիթյանը պատասխանեց. «Առաջին փուլում պետք էր փորձել փոխել զեկուցողին, որովհետեւ նա պրոադրբեջանական մտածելակերպ ունի, պետք էր հենց սկզբից փորձել փոխել վերնագիրը եւ եթե դա էլ չի հաջողվել, ապա, իհարկե, պետք է փորձել համագործակցել զեկուցողի հետ: Բոյկոտել զեկուցողին՝ առանց քաղաքական հայտարարության, սխալ էր: Եվ պարզ էր, որ այդպիսի քաղաքականությունը պետք է բերեր այդպիսի հետեւանքների»:

Անդրադառնալով զեկույցում ներառված ավելի խիստ բառակապակցություններին, Հովհաննես Իգիթյանը նշեց, որ այստեղ էլ երեւում է Հայաստանի պատվիրակության սխալը: «Զորքերի դուրսբերման մասին պահանջը չի համապատասխանում Մինսկի գործընթացին եւ այստեղ ինձ թվում է խառնում են Մինսկի այլ գործընթացի հետ, որը վերաբերում է Ուկրաինային: Այնտեղ այդպիսի մոտեցում կա: Իսկ մեր գործընթացում Մինսկի խմբի առաքելությունն ուղղված է 3 կողմերի հաշտեցմանը եւ ԼՂ կարգավիճակը պարզելուն: Այստեղ Հայաստանի պատվիրակությունը պետք է աշխատի եւ նիստի ժամանակ այդ մասին բոլորին տեղյակ պահի»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հայաստանի պատվիրակութիւնը ոչ մէկ բան բէր կարող անել, կանխելու համար Եւրոպայի այս հարուածը Հայութեան ու Հայաստանի դէմ:

    Նոյնն է եղել վիճակը Հայաստանի բոլոր պատվիրակութիւնների, միջազգային բոլոր ժողովներին, ամբողջ Պատմութեան ընթացքում:

    Արեւմուտքը մեր դէմն է, եւ միշտ այդպէս է եղել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30