Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունաստանում կայացել է «Ռուսական եւ հայկական ժողովրդագրություն. Ավանդույթ եւ արդիականացում» գիտաժողովը

Նոյեմբեր 05,2015 17:50

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը «Դեմոկրիտուս» համալսարանը (Կոմոտինի, Հունաստան) կազմակերպել էր միջազգային գիտաժողով` «Ռուսական եւ հայկական ժողովրդագրություն. Ավանդույթ եւ արդիականացում»:

Պրոֆեսոր Մանոլիս Սարգիսը եւ դոցենտ Լեֆտերիս Հարացիդիսը (հույն, որը ծնվել եւ մեծացել է Հայաստանում) գիտաժողովի գիտական, իսկ թեկնածու դոկտ. Ղարիֆալիա Թեոդորիդուն կազմակերպչական աշխատանքի պատասխանատուներն էին:

Գիտաժողովի 36 մասնակիցների կողմից, ներկայացվեցին 34 փաստաթղթեր:

Գիտաժողովին արտասահմանից մասնակցում էին չորս հայ գիտնականներ՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության անդամ, դոկտորներ՝ Լեւոն Աբրահամյանը, Գայանե Շագոյանը եւ Աղասի Թադեւոսյանը ու նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության ինստիտուտի անդամ դոկտոր Ալլա Տեր-Սարգիսյանցը:

4

 Գիտաժողովի ծրագիրը

Իսկ Հունաստանից մասնակցում էին երկու հայեր՝ հին հունարենի գիտական դասավանդման դոկտոր՝ տիկին Խարա Կոսեղյանը և «Հայ-հունական հետազոտությունների կենտրոն»-ի քարտուղար, գրող, պարոն Հովսեփ Քասեսյանը:

– Խարա Կոսեղյանը զեկուցել է «Նաֆպիոում հայերի ներկայության եւ մասնագիտական զբաղմունքի մասին, 1920-1960»:

– Հովսեփ Քասեսյանը զեկուցել է «Հույն ժողովրդական պարբերականներում հայ հերոսների տիտղոսների նմանություններն ու տարբերությունները, 1920-1960»:

– Լևոն Աբրահամյանը, ներկայացրել է «Հիշողությունն ու մոռացությունը հետխորհրդային քաղաքային տարածքի կառուցման գործում: Երեւանի պարագան»:

– Վասիլիկի Մ. Նազարէթյանը զեկուցել է «Հայկական ավանդական հագուստը. Տեղական տարազների ներկայացում. Պատմություն և սոցյալական տարողություն»:

– Ալլա Տեր-Սարգսյանցը, զեկուցել է «Հայկական բնակավայրերը Ռուսաստանում» թեմայի մասին:

– Աղասի Թադևոսյան ներկայացել է «Իրավունքն ու առօրյա կյանքը հետխորհրդային Երեւանում»:

– Գայանե Շագոյանը զեկուցել է «Երկրորդ քաղաքը, որպես Առաջին քաղաք. Գյումրիի զարգացումը մարդաբանական տեսանկյունից»:

 

 

«Հայաստան» լրատու ցանց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30