Կովկասի երկրները (Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը) շարունակում են մնալ տարածաշրջանային տնտեսական և անվտանգության խնդիրների ազդեցության տակ, սակայն, ըստ ՎԶԵԲ-ի վերջին տնտեսական կանխատեսման, ակնկալվում է, որ իրենք կկարողանան պահպանել տնտեսական աճը 2015-16թթ.:
2015թ. առաջին կիսամյակում Հայաստանը գրանցեց ավելի զգալի աճ, քան ակնկալվում էր: 2014թ. վերջին զգալի արժեզրկումից հետո փոխարժեքի դրույքը կայունացավ 2015թ. դրամավարկային խիստ պայմանների, տարեսկզբին Կենտրոնական բանկի միջամտության և ընթացիկ հաշվի ճշգրտման ֆոնի վրա: Համախառն միջազգային պահուստները նվազել էին 2014թ. ընթացքում, ինչպես նաև 2015թ. հունվար և փետրվար ամիսներին՝ նախքան աճելը և շուրջ չորս ամիսների ներմուծման ծավալին հասնելը 2015թ. սեպտեմբերին: Պետական Ֆինանսներն ընդհանուր առմամբ կայուն մնացին սահմանափակ ֆիսկալային տարածության պայմաններում: Տարածաշրջանային տնտեսական ճգնաժամը հանգեցրեց դրամական փոխանցումների նվազեցմանը, ներմուծման կրճատմանը և վարկավորման բացասական աճին 2015թ. առաջին ութ ամիսների ընթացքում: ՎԶԵԲ-ը բարձրացրել է Հայաստանում ՀՆԱ-ի աճի վերաբերյալ իր կանխատեսումը մինչև +2,3% 2015թ. և +2% 2016թ.:
Վրաստանում տարբեր գործոնները, ինչպիսիք են՝ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պատճառով դրամական փոխանցումների նվազեցումը, տարածաշրջանային առևտրի կտրուկ դանդաղեցումը և ներքին քաղաքական անորոշությունը բացասաբար են ազդել ներքին սպառողների և ձեռներեցների վստահության, ինչպես նաև տնտեսական աճի վրա: Վրացական լարին 2015թ. սկզբից ի վեր արժեզրկվել է ավելի, քան 20%-ով ԱՄՆ դոլարի նկատմամբ: ՎԶԵԲ-ը ակնկալում է, որ տնտեսական աճը Վրաստանում կլինի չափավոր՝ մինչև +2,5% 2015թ., և պահպանում է չափավոր աճի իր կանխատեսումը 2016թ. համար՝ +2.6%:
Ընդհանուր առմամբ, տնտեսական հեռանկարները շարունակում են տարբերվել այն երկրների համար, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում: Ավելի հեռու դեպի արևելք գտնվող երկրները տուժում են ռուսական ռեցեսիայից, ինչպես նաև նավթի և այլ հումքային ապրանքների թույլ գներից:
Կարդացեք նաև
Տարածաշրջաններ, որոնք գտնվում են ավելի հեռու դեպի արևմուտք, շահում են եվրոգոտու տնտեսական աճից և Եվրոպական կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ազդեցությունից:
Ըստ ՎԶԵԲ-ի՝ Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների վերաբերյալ վերջին զեկույցի ակնկալվում է, որ ընդհանուր աճի տեմպերը տարածաշրջանում կնվազեն՝ հասնելով միայն 0.2 % այս տարի համեմատ 2014թ. 1,8%-ին: 2016 թ. սպասվում է չափավոր աճ՝ 1.6%: Այս կանխատեսումները անփոփոխ են մնացել մայիսից, սակայն դրանք քողարկում են տարածաշրջանային տարբերությունները[1]:
Օրինակ, այժմ ակնկալվում է, որ Ուկրաինայի տնտեսական աճը կկրճատվի 11.5% -ով այս տարի, ինչը իրենից ներկայացնում է չորս տոկոսային կետով վատթարացում համեմատած մայիսի կանխատեսմանը:
ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Հանս Պիտեր Լանքեսը այս կապակցությամբ ասել է. «Այժմ, հինգ տարիների շարունակական անկումից հետո, մենք կարող ենք վերելք ակնկալել 2016թ., սակայն բացասական ասպեկտների առումով կան էական ռիսկեր»:
Զեկույցում թվարկվում են հետևյալ ռիսկերը. Չինաստանում տնտեսական աճի տեմպերի ավելի կտրուկ նվազում, քան ակնկալվում էր, ամերիկյան տոկոսադրույքների ավելի մեծ բարձրացում, քան սպասվում էր, քաղաքական անկայունություն և աշխարհաքաղաքական լարվածություն և Հունաստանում հակաճգնաժամային միջոցառումների փաթեթի տրամադրման ծրագրի անհավասարաչափ իրականացում:
Զեկույցում նշվում է, որ փախստականների հոսքի հետ կապված ճգնաժամը, որը կտրուկ ակտիվացել է 2015թ., բացասաբար է ազդում մի շարք երկրների տնտեսությունների վրա:
«Ճակատային գծում» գտնվող երկրների շարքում Թուրքիան, ըստ նախնական գնահատականների, ունի ավելի քան երկու միլիոն փախստական, իսկ Հորդանանում նրանք կազմում են բնակչության գրեթե մեկ հինգերորդ մասը: Այս զանգվածային ներհոսքը որոշ դեպքերում լարվածություն է ստեղծել հանրային ծառայությունների, պետական ֆինանսների և աշխատանքային շուկաների ոլորտներում:
Հարավ-արևելյան Եվրոպայի տրանզիտային երկրները, որոնք փախստականներին տրամադրել են բուժօգնություն և սոցիալական խնամք, սնունդ, ջուր և ապաստան, կանգնած են կազմակերպչական և ֆինանսական խնդիրների առջև:
Ըստ տարածաշրջանների, ՎԶԵԲ-ի զեկույցը բավականաչափ ուժեղ հեռանկարներ է կանխատեսում Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրների համար՝ եվրոգոտում քանակական մեղմացման (QE) ծրագրի և հումքային ապրանքների ավելի ցածր գների շնորհիվ, ինչն ապահովում է տարածաշրջանում ավելի թեթև դրամավարկային պայմաններ ստեղծելու հնարավորություն:
«Տնտեսական աճի սպասվող միջին տեմպը՝ 3 տոկոս 2015թ. և 2016թ. ապահովում է եկամուտների մակարդակների շարունակական, թեև դանդաղ, համակցում՝ զարգացած տնտեսությունների եկամուտների մակարդակների հետ», – ասվում է զեկույցում:
Հարավ-արևելյան Եվրոպայի տնտեսությունները նույնպես շահում են Եվրոպայում քանակական մեղմացումից (QE), ավելի թույլ եվրոյից և նավթի ցածր գներից: Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ տնտեսական աճը կարագանա 2015թ. և կպահպանվի 2016թ.: Ակնկալվում է, սակայն, որ Հունաստանի տնտեսական աճը կնվազի թե՛ այս տարվա և թե՛ հաջորդ տարվա ընթացքում:
2015թ. տնտեսական վիճակը Արևելյան Եվրոպայում և Կովկասում[2] վատթարացել է՝ տուժելով Ռուսաստանում ռեցեսիայի հետևանքներից, ինչպես նաև Ուկրաինայում և Բելառուսում ավելի խորը ռեցեսիայից:
Սակայն 2016թ. Ուկրաինայում նոր աճ է ակնկալվում: Տնտեսության մակարդակը կարող է իջնել մինչև ամենացածր կետը տարվա կեսին և հետո կսկսի աստիճանաբար վերականգնվել: ԱՄՀ-ն ծրագիրը Ուկրաինայում պահպանվում է սովորական ռեժիմով:
Կանխատեսվում է, որ Թուրքիայում աճը կմնա հիմնականում անփոփոխ՝ 3% 2015թ. և 2.8% 2016թ., երկրի երկարաժամկետ ներուժի մակարդակից ցածր: Թուլացած ներքին պահանջարկը կարող է մասնակիորեն փոխհատուցվել արտահանման բարելավմամբ 2016թ., քանի որ եվրոգոտու վերականգնումը աջակցում է արտահանումներին, իսկ թույլ ներքին պահանջարկը և հումքային ապրանքների ավելի ցածր գները կրճատում են ներմուծումների ծախսերը:
Զեկույցը շեշտում է, որ Թուրքիան մասնավորապես խոցելի է կապիտալի արտահոսքի սպառնալիքի առջև, որն ազդում է զարգացող երկրների շուկաների վրա ամերիկյան տոկոսադրույքների սպասվող բարձրացման լույսի ներքո:
Ակնկալվում է, որ Ռուսաստանի արտադրողականությունը կկրճատվի 4,2% -ով 2015թ. և 1.2% -ով՝ 2016 թ., քանի որ սպառումը և ներդրումները նվազում են նավթի զգալիորեն ցածր գների պայմաններում, որոնք հանդիսանում են կառուցվածքային խնդիրների բաղադրիչ և տնտեսական պատժամիջոցների ազդեցության հետևանք:
Սպասվում է անկման թուլացում 2016թ., երբ երկրի տնտեսությունը կհարմարվի նավթի ավելի ցածր գներին:
Սպասվում է, որ Կենտրոնական Ասիայում աճի տեմպերը զգալիորեն կնվազեն 2015-16թթ. համեմատ 2014թ., ինչը պայմանավորված է հումքային ապրանքների ցածր գներով և տարածաշրջանի՝ Ռուսաստանի հետ ուժեղ տնտեսական կապերով:
Ինչ վերաբերում է հարավային և արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանին, Եգիպտոսի համար կանխատեսումները վերանայվել են զգալի ներդրումների շնորհիվ: Թունիսում տնտեսական աճի հեռանկարները թուլացել են ներքին պայմանների վատթարացման պատճառով, իսկ տարածաշրջանային անվտանգության հարցերը լրջորեն ազդում են Հորդանանի վրա: Ակնկալվում է, որ գյուղատնտեսական արտադրողականության բարձր մակարդակը կխթանի աճը Մարոկկոյում մինչև 4.9% 2015թ.: Ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի նվազում՝ 3.8% 2016թ.:
[1] Տարածաշրջանային աճի միջին տեմպը 2015-16թթ. համար հիմնված է միավորների նոր համակարգի վրա: Միավորները համապատասխանում են տարբեր երկրներում կանխատեսվող ՀՆԱ-ի նոմինալ արժեքներին ԱՄՆ դոլարով 2015թ., որոնք չափվել են ըստ գնողունակության պարիտետի: Միավորները, որոնք օգտագործվել էին Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների 2015թ. մայիսի թողարկման մեջ, հիմնված էին 2014 թ. ՀՆԱ-ի նոմինալ արժեքների վրա:
[2] ԵՏՀ-ն ներառում է Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան
ՎԶԵԲ